Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Մրցույթ ՀՀ Շիրակի մարզի ՙԳյումրու Գ.Սարյանի անվան համար 24 հիմնական դպրոց՚ՊՈԱԿ-ի տնօրենի թափուր տեղի համար

09.03.2022

Տիպ` Պետական ոչ առևտրային կազմակերպությունների գործադիր մարմնի ղեկավարների թափուր պաշտոններ
Հայտատու` Գյումրու Գ.Սարյանի անվան համար 24 հիմնական դպրոցի կառավարման խորհուրդ
04.03.2010թ. N 319-Ն

Մրցույթի հայտարարություն
ՀՀ Շիրակի մարզի <<Գյումրու Գ.Սարյանի անվան համար 24 հիմնական դպրոց >>ՊՈԱԿ-ի

ՀՀ կառավարության 2010 թվականի մարտի 4-ի N 319-Ն որոշմամբ հաստատված՝ պետական հանրակրթական ուսումնական հաստատության տնօրենի ընտրության ( նշանակման ) կարգի 2-րդ կետի համաձայն՝ ՀՀ Շիրակի մարզի <<Գյումրու Գ.Սարյանի անվան համար 24 հիմնական դպրոց >>ՊՈԱԿ-ի կառավարման խորհուրդը հայտարարում է մրցույթ՝ հաստատության տնօրենի պաշտոնի թափուր տեղը զբաղեցնելու համար:

1.Հաստատության տնօրենի պաշտոնի համար անցկացվող մրցույթին մասնակցելու պարտադիր պայմաններն են՝
1) Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունը
2) ՈՒսումնական հաստատության ղեկավարման իրավունքը ( հավաստագիր ) :

2. Մրցույթին մասնակցելու համար հավակնորդը ներկայացնում է՝
1) դիմում՝ հաստատության խորհրդի նախագահի անունով,
2) Հայաստանի Հանրապետության քաղաքացու անձնագրի կամ նույնականացման քարտի պատճենը
3) հաստատության ղեկավարման իրավունքի հավաստագրի պատճենը
4) տվյալ հաստատության զարգացման ծրագիրը թղթային և էլեկտրոնային տարբերակներով
5) ինքնակենսագրություն

Փաստաթղթերի պատճենները պետք է ներկայացնել բնօրինակների հետ: Փաստաթղթերն ընդունվում են ՀՀ Շիրակի մարզի <<Գյումրու Գ.Սարյանի անվան համար 24 հիմնական դպրոց >>ՊՈԱԿ-ում 2022թ. մարտի 10-ից 2022թ. մարտի 30-ը ներառյալ, ամեն օր՝ ժամը 10:00-ից մինչև ժամը 15:00-ն, բացի շաբաթ, կիրակի և օրենքով սահմանված ոչ աշխատանքային ՝ տոնական և հիշատակի օրերից:

Մրցույթը տեղի կունենա 2022թ. ապրիլի 13-ին՝ ժամը 14:00-ին, ՀՀ Շիրակի մարզի <<Գյումրու Գ.Սարյանի անվան համար 24 հիմնական դպրոց >>ՊՈԱԿ-ում, հասցե՝ ՀՀ Շիրակի մարզ, ք. Գյումրի, Շիրակացի 173 :

Տեղեկությունների համար դիմել խորհրդի նախագահ Ա.Աթոյանին:
/հեռ/ 094 64 69 61
Էլ. հասցե՝ gyumri24@schools.am

Հասցե` ք.Գյումրի , Շիրակացի 173

Հեռ..` 094 64 69 61

Էլ. փոստ`