Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Պառավաքարի Է. Մելքումյանի անվան միջն. դպրոց ՊՈԱԿ-ի տնօրենի թափուր տեղի համար մրցույթի հայտարարություն

11.05.2022

Տիպ` Պետական ոչ առևտրային կազմակերպությունների գործադիր մարմնի ղեկավարների թափուր պաշտոններ
Հայտատու` <<Պառավաքարի Է. Մելքումյանի անվան միջն. դպրոց>> ՊՈԱԿ-ի կառավարման խորհուրդ
ՀՀ Կառավարության 2010թ. մարտի 4-ի N319-ն որոշմամբ հաստատված.

Ձև

Մրցույթի հայտարարություն

ՀՀ Տավուշի մարզի<< Պառավաքարի Է. Մելքումյանի անվան միջնակարգ դպրոց >> ՊՈԱԿ -ի
տնօրենի թափուր պաշտոնն զբաղեցնելու համար

ՀՀ կառավարության 2010 թվականի մարտի 4-ի N 319-Ն որոշմամբ հաստատված՝ /փոփոխություն` 27 օգոստոսի 2021 թվականի NՑ1380-Ն/ պետական հանրակրթական ուսումնական հաստատության տնօրենի ընտրության (նշանակման) կարգի 6-րդ և 7-րդ կետերի համաձայն՝ ՀՀ Տավուշի մարզի<< Պառավաքարի Է. Մելքումյանի անվան միջն. դպրոց >> ՊՈԱԿ- ի, << Վարագավանի Մ. Մանուչարյանի անվան միջն. դպրոց>>, <<Վերին Ծաղկավանի Հ. Ղազարյանի անվան միջնակարգ դպրոց>>ՊՈԱԿ-ի կառավարման միացյալ խորհուրդը հայտարարում է մրցույթ՝ ՀՀ Տավուշի մարզի <<Պառավաքարի Է. Մելքումյանի անվան միջնակարգ դպրոց>> ՊՈԱԿ-ի տնօրենի պաշտոնի թափուր տեղն զբաղեցնելու համար:
1. Հաստատության տնօրենի պաշտոնի համար անցկացվող մրցույթին մասնակցելու պարտադիր պայմաններն են՝
1) ՀՀ քաղաքացիությունը.
2) ուսումնական հաստատության ղեկավարման իրավունքը (հավաստագիր):
2. Մրցույթին մասնակցելու համար հավակնորդը ներկայացնում է`
1) դիմում` հաստատության խորհրդի նախագահի անունով.
2) Հայաստանի Հանրապետության քաղաքացու անձնագրի կամ նույնականացման քարտի պատճենը.
3) հաստատության ղեկավարման իրավունքի հավաստագրի պատճենը.
4) տվյալ հաստատության զարգացման ծրագիրը թղթային և էլեկտրոնային տարբերակներով.
5) ինքնակենսագրություն:
Փաստաթղթերի պատճենները պետք է ներկայացնել բնօրինակների հետ:
Փաստաթղթերն ընդունվում են Պառավաքարի Է. Մելքումյանի անվան միջնակարգ դպրոց ՊՈԱԿ-ում

2022 թվականի մայիսի 11 -ից մինչև մայիսի 31-ը ներառյալ, ամեն օր՝ ժամը10:00-ից մինչև ժամը16:00 -ը, բացի հանգստյան (շաբաթ, կիրակի) և օրենքով սահմանված ոչ աշխատանքային` տոնական և հիշատակի օրերից:
Մրցույթը տեղի կունենա 2022 թվականի հունիսի 14-ին՝ ժամը 12:00 -ին,
ՀՀ Տավուշի մարզի<< Պառավաքարի Է. Մելքումյանի անվան միջնակարգ դպրոց>> ՊՈԱԿ-ում` հասցե Տավուշի մարզ գյուղ Պառավաքար:

Տեղեկությունների համար դիմել` 094-85-02-16, anushnarek67@gmail.com

Հասցե` ՀՀ Տավուշի մարզ գ. Պառավաքար 4-րդ փողոց 9-րդ շենք

Հեռ..` +37494 850216

Էլ. փոստ`