Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Մրցույթ ՀՀ Շիրակի մարզի «Ձորակապի միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ-ի տնօրենի թափուր պաշտոնը զբաղեցնելու համար

18.05.2022

Տիպ` Պետական ոչ առևտրային կազմակերպությունների գործադիր մարմնի ղեկավարների թափուր պաշտոններ
Հայտատու` ՀՀ Շիրակի մարզի «Ձորակապի միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ
ՀՀ կառավարության 04,03,2010թ․-ի N319-Ն որոշում

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

ՀՀ Շիրակի մարզի «Քարաբերդի միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ-Ի, «Ձիթհանքովի միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ-Ի և «Ձորակապի միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ-ի կառավարման միացյալ խորհուրդը հայտարարում է մրցույթ՝ «Ձորակապի միջնակարգ դպրոց » ՊՈԱԿ-Ի տնօրենի թափուր պաշտոնը զբաղեցնելու համար:
1 Հաստատության տնօրենի պաշտոնի համար անցկացվող մրցույթին մասնակցելու համար պարտադիր պայմաններն են՝
1) ՀՀ քաղաքացիությունը
2) Բարձրագույն կրթությունը
3) Ուսումնական հաստատության ղեկավարման իրավունքը (հավաստագիր):
2 . Մրցույթին մասնակցելու համար պահանջվող փաստաթղթերն են՝
1)Դիմում` հաստատության խորհրդի նախագահի անունով
2) Հայաստանի Հանրապետության քաղաքացու անձնագրի կամ նույնականացման քարտի պատճենը,
3) Հաստատության ղեկավարման իրավունքի հավաստագրի պատճենը.
4) Հրապարակված հոդվածների ցանկը կամ գիտական կոչումը հաստատող փաստաթուղթը դրանց առկայության դեպքում:
5) Տվյալ հաստատության զարգացման ծրագիրը (ներկայացնել միրցույթից առնվազն երեք օր առաջ),
6) Աշխատանքային գրքույկի պատճենը:
Փաստաթղթերի պատճեները պետք է ներկայացնել բնօրինակների հետ:
Փաստաթղթերն ընդունվում են 18.05.2022թ.-07.06.2022թ. ամեն օր ժամը 10.00-ից մինչև 15.00, բացի ոչ աշխատանքային օրերից:
Փաստաթղթերի ընդունումը կանցկացվի՝ ըստ կարգի: Մրցութը տեղի կունենա 2022 թվականի հունիսի 21-ին ժամը 14.00-ին՝ ՀՀ Շիրակի մարզի «Ձորակապի միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ-ում:
Լրացուցիչ տեղեկություններ ստանալու համար դիմել «Ձորակապի միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ ( հասցե ՀՀ Շիրակի մարզ գյուղ Ձորակապ փ.2 շենք 1 ) /հեռ.093-765-674/


ՀՀ Շիրակի մարզի «Քարաբերդի միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ-Ի, «Ձիթհանքովի միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ-Ի և«Ձորակապի միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ-ի կառավարման միացյալ խորհուրդ

 

Հասցե` ՀՀ Շիրակի մարզ գյուղ Ձորակապ փ.2 շենք 1

Հեռ..` 093765674

Վեբ կայք` http://dzorakap.schoolsite.am

Էլ. փոստ`