Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Մրցույթ ՀՀ Շիրակի Բերդաշենի միջնակարգ դպրոց ՊՈԱԿ-ի տնօրենի թափուր պաշտոնը զբաղեցնելու համար

26.05.2022

Տիպ` Պետական ոչ առևտրային կազմակերպությունների գործադիր մարմնի ղեկավարների թափուր պաշտոններ
Հայտատու` ՀՀ Շիրակի Բերդաշենի միջնակարգ դպրոց ՊՈԱԿ
ՀՀ կառավարության 04,03,2010թ․-ի N319-Ն որոշում

«ՀՀ Բերդաշենի միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ-ի,ՙԶարիշատի Շիրակի մարզի «Զորակերտի միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ-ի, «հիմնական դպրոց՚ՊՈԱԿ-ի կառավարման խորհուրդը հայտարարում է մրցույթ՝ «Բերդաշենի միջնակարգ դպրոց՚ ՊՈԱԿ-ի տնօրենի թափուր պաշտոնը զբաղեցնելու համար:
Հաստատության տնօրենի պաշտոնի համար անցկացվող մրցույթին մասնակցելու պարտադիր պայմաններն են՝
1. ՀՀ քաղաքացիությունը
2. Բարձրագույն կրթությունը
3. Ուսումնական հաստատության ղեկավարման իրավունքը (հավաստագիր): Մրցույթին մասնակցելու համար պահանջվող փաստաթղթերն են՝
1. Դիմում՝ հաստատության կառավարման խորհրդի նախագահի անունով,
2. ՀՀ քաղաքացու անձնագրի պատճենը,
3. Հաստատության ղեկավարման իրավունքի (հավաստագիր) պատճենը
4. Հրապարակված հոդվածների ցանկը կամ գիտական կոչումը հաստատող փաստաթուղթ (դրանց առկայության դեպքում),
5. Տվյալ հաստատության զարգացման ծրագիրը (ներկայացնել մրցույթից առնվազն երեք օր առաջ), 6. Աշխատանքային գրքույկի պատճենը:
Փաստաթղթերի պատճեները պետք է ներկայացնել բնօրինակների հետ:
Փաստաթղթերն ընդունվում են 26.05.2022թ.-15.06.2022թ. ամեն օր ժամը 1000-ից մինչև 1500, բացի ոչ աշխատանքային օրերից:
Փաստաթղթերի ընդունումը կանցկացվի ՀՀ կառավարության 2010 թվականի
մարտի 4-ի N 319-Ն որոշմամբ հաստատված կարգի համաձայն:
Մրցույթը տեղի կունենա 2022 թվականի Հունիսի 29-ին, ժամը 12:00-ին՝ ՀՀ Շիրակի մարզի « Բերդաշենի միջնակարգ դպրոց՚ ՊՈԱԿ-ում:
Լրացուցիչ տեղեկություններ ստանալու համար դիմել ՀՀ Շիրակի մարզի «Բերդաշենի միջնակարգ դպրոց՚ ՊՈԱԿ (հասցե՝ ՀՀ Շիրակի մարզ, գ․Բերդաշեն,փ.1,շ.29) :
Բերդաշենի միջնակարգ դպրոցի կառավարման խորհուրդի նախագահ Ա.Այվազյան /հեռ.+(374) 91236114/ ajvazyan57@mail.ru

Հասցե` ՀՀ Շիրակի Բերդաշենի միջնակարգ դպրոց

Հեռ..` +374503111

Էլ. փոստ`