Մրցույթ՝ ՀՀ Շիրակի մարզի ՙԿաքավասարի տարրական դպրոց՚ ՊՈԱԿ-ի տնօրենի պաշտոնի թափուր տեղը զբաղեցնելու համար
30.05.2022
Մրցույթի հայտարարություն
ՀՀ Շիրակի մարզի «Կաքավասարի տարրական դպրոց» ՊՈԱԿ-ի
ՀՀ կառավարության 2010 թվականի մարտի 4-ի N 319-Ն որոշմամբ հաստատված՝ պետական հանրակրթական ուսումնական հաստատության տնօրենի ընտրության /նշանակման/ կարգի 6-րդ և 7-րդ կետերի համաձայն՝ Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի «Փոքր Սարիարի միջնակարգ դպրոց» պետական ոչ առեվտրային կազմակերպության, Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի «Կաքավասարի տարրական դպրոց» Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի «Ձորաշենի միջնակարգ դպրոց պետական ոչ առեվտրային կազմակերպության միացյալ խորհրդը հայտարարում է մրցույթ՝ «Կաքավասարի տարրական դպրոց» ՊՈԱԿ տնօրենի պաշտոնի թափուր տեղն զբաղեցնելու համար։
1. Հաստատության տնօրենի պաշտոնի համար անցկացվող մրցույթին մասնակցելու պարտադիր պայմաններն են՝
1/ Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունը
2/ ուսումնական հաստատության ղեկավարման իրավունքը / հավաստագիր /
2. Մրցույթին մասնակցելու համար հավակնորդը ներկայացնում է ՝
1/ դիմում՝ հաստատության խորհրդի նախագահի անունով,
2/ Հայաստանի Հանրապետության քաղաքացու անձնագրի կամ նույնականացման քարտի պատճենը։
3/ հաստատության ղեկավարման իրավունքի հավաստագրի պատճենը
4/ տվյալ հաստատության զարգացման ծրագիրը թղթային և էլեկտրոնային տարբերակներով,
5/ ինքնակենսագրություն
Փաստաթղթերի պատճենները պետք է ներկայացնել բնօրինակների հետ։
Փաստաթղթերն ընդունվում են` ՀՀ Շիրակի մարզի «Կաքավասարի տարրական դպրոց» ՊՈԱԿ-ում 2022 թվականի մայիսի 30-ից 2022 թվականի հունիսի 17-ը ներառյալ, ամեն օր ՝ ժամը 09։00-ից մինչև ժամը 15։00-ը , բացի շաբաթ , կիրակի և օրենքով սահմանված ոչ աշխատանքային՝ տոնական և հիշատակի օրերից։
Մրցույթը տեղի կունենա 2022 թվականի հուլիսի 1-ին,ժամը 14։00-ին՝ ՀՀ Շիրակի մարզի «Կաքավասարի տարրական դպրոց» ՊՈԱԿ-ում, հասցե՝ ՀՀ Շիրակի մարզ, գ. Կաքավասար։
Տեղեկությունների համար դիմել խորհրդի քարտուղար Ա.Ափրիկյանին։
Հեռ՝ 094104017
Էլ. հասցե՝ p.sariaridp@mail.ru
Հասցե` ՀՀ Շիրակի մարզ, գյուղ Կաքավասար, Ձորաշենի խճ.շ. 7
Հեռ..` 093 205-287
Էլ. փոստ`