Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

ՀՀ ԿԳՄՍՆ <<Երևանի <<Օլիմպոս>> կրթահամալիր-ավագ դպրոց>> ՊՈԱԿ-ի տնօրենի թափուր պաշտոնն զբաղեցնելու համար

13.06.2022

Տիպ` Պետական ոչ առևտրային կազմակերպությունների գործադիր մարմնի ղեկավարների թափուր պաշտոններ
Հայտատու` <<Երևանի <<Օլիմպոս>> կրթահամալիր-ավագ դպրոց>> ՊՈԱԿ-ի կառավարման խորհուրդ
ՀՀ կառավարության 04.03.2010թ.-ի N 319-ն որոշում

Հայտարարություն

ՀՀ ԿԳՄՍՆ <<Երևանի <<Օլիմպոս>> կրթահամալիր- ավագ դպրոց>> ՊՈԱԿ-ի տնօրենի թափուր պաշտոնն զբաղեցնելու համար

ՀՀ կառավարության 2010 թվականի մարտի 4-ի N 319-Ն որոշմամբ հաստատված՝ պետական հանրակրթական ուսումնական հաստատության տնօրենի ընտրության (նշանակման) կարգի 6-րդ 7-րդ կետերի համաձայն՝
ՀՀ ԿԳՄՍՆ <<Երևանի <<Օլիմպոս>> կրթահամալիր-ավագ դպրոց>>ՊՈԱԿ-Ի
կառավարման խորհուրդը հայտարարում է մրցույթ՝ հաստատության տնօրենի պաշտոնի թափուր տեղն զբաղեցնելու համար:
1. Հաստատության տնօրենի պաշտոնի համար անցկացվող մրցույթին մասնակցելու պարտադիր պայմաններն են՝
1) ՀՀ քաղաքացիությունը.
2) ուսումնական հաստատության ղեկավարման իրավունքը (հավաստագիր):
2. Մրցույթին մասնակցելու համար հավակնորդը ներկայացնում է`
1) դիմում` հաստատության խորհրդի նախագահի անունով.
2) Հայաստանի Հանրապետության քաղաքացու անձնագրի կամ նույնականացման
քարտի պատճենը.
3) հաստատության ղեկավարման իրավունքի հավաստագրի պատճենը.
4) տվյալ հաստատության զարգացման ծրագիրը թղթային և էլեկտրոնային
տարբերակներով.
5) ինքնակենսագրություն:
Փաստաթղթերի պատճենները պետք է ներկայացնել բնօրինակների հետ:
Փաստաթղթերն ընդունվում են Երևանի <<Օլիմպոս>> կրթահամալիր-ավագ դպրոցում
2022 թվականի հունիսի 13-ից մինչև հուլիսի 1 -ը ներառյալ, ամեն օր՝ ժամը
1000-ից մինչև ժամը 1400 -ը, բացի հանգստյան (շաբաթ, կիրակի) և օրենքով սահմանված
ոչ աշխատանքային` տոնական և հիշատակի օրերից:
Մրցույթը տեղի կունենա 2022 թվականի սեպտեմբերի 8-ին՝ ժամը 1500-ին,

Երևանի «Օլիմպոս» կրթահամալիր – ավագ դպրոց, ք, Երևան, Գ. Հովսեփյան 6

Տեղեկությունների համար դիմել 099252504, annamutafyan22@mail.ru

Հասցե` ք.Երևան, Գ.Հովսեփյան 6

Հեռ..` 010650702

Էլ. փոստ`