Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Կապանի թիվ 8 միջնակարգ դպրոց ՊՈԱԿ-ի տնօրենի թափուր տեղի մրցույթ

23.06.2022

Տիպ` Պետական ոչ առևտրային կազմակերպությունների գործադիր մարմնի ղեկավարների թափուր պաշտոններ
Հայտատու` Կապանի թիվ 8 միջնակարգ դպրոցի կոլեգիալ կառավարման խորհուրդ
ՀՀ կառավարության 2010 թվականի մարտի 4-ի N 319-Ն որոշմամբ

Մրցույթի հայտարարություն
ՀՀ Սյունիքի մարզի<<Կապանի թիվ 8 միջնակարգ դպրոց>>ՊՈԱԿ
ուսումնական հաստատության անվանումը

տնօրենի թափուր պաշտոնն զբաղեցնելու համար

ՀՀ կառավարության 2010 թվականի մարտի 4-ի N 319-Ն որոշմամբ հաստատված՝ պետական հանրակրթական ուսումնական հաստատության տնօրենի ընտրության (նշանակման) կարգի 6-րդ և 7-րդ կետերի համաձայն՝ ՀՀ Սյունիքի մարզի<<Կապանի թիվ 8 միջնակարգ դպրոց>>ՊՈԱԿ -ի
(ուսումնական հաստատության անվանումը)

կառավարման խորհուրդը հայտարարում է մրցույթ՝ հաստատության տնօրենի պաշտոնի թափուր տեղն զբաղեցնելու համար:
1. Հաստատության տնօրենի պաշտոնի համար անցկացվող մրցույթին մասնակցելու պարտադիր պայմաններն են՝
1) ՀՀ քաղաքացիությունը.
2) ուսումնական հաստատության ղեկավարման իրավունքը (հավաստագիր):
2. Մրցույթին մասնակցելու համար հավակնորդը ներկայացնում է`
1) դիմում` հաստատության խորհրդի նախագահի անունով.
2) Հայաստանի Հանրապետության քաղաքացու անձնագրի կամ նույնականացման քարտի պատճենը.
3) հաստատության ղեկավարման իրավունքի հավաստագրի պատճենը.
4) տվյալ հաստատության զարգացման ծրագիրը թղթային և էլեկտրոնային տարբերակներով.
5) ինքնակենսագրություն:
Փաստաթղթերի պատճենները պետք է ներկայացնել բնօրինակների հետ:
Փաստաթղթերն ընդունվում են ՀՀ Սյունիքի մարզի<<Կապանի թիվ 8 միջն.դպրոց>>ՊՈԱԿ -ում
(ուսումնական հաստատության անվանումը)

2022 թվականի հունիսի 23-ից մինչև հուլիսի 8-ը ներառյալ և սեպտեմբերի 1-ից մինչև սեպտեմբերի 5-ը ներառյալ, ամեն օր՝ ժամը 9:00-ից մինչև ժամը15:30-ը, բացի հանգստյան (շաբաթ, կիրակի) և օրենքով սահմանված ոչ աշխատանքային` տոնական և հիշատակի օրերից:
Մրցույթը տեղի կունենա 2022 թվականի սեպտեմբերի 19-ին՝ ժամը 14:00-ին,

ՀՀ Սյունիքի մարզի<<Կապանի թիվ 8 միջնակարգ դպրոց>>ՊՈԱԿ-ում ,

Կապան համայնք Շղարշիկ թաղամաս 153
(ուսումնական հաստատության անվանումը և գտնվելու վայրը)

Տեղեկությունների համար դիմել ___հեռ. 094724093, 0285-5-30-35,

Hayrapetyan.Hranush1958@mail.ru___________________________________________

(խորհրդի կողմից լիազորված անդամի հեռախոսահամարը և էլեկտրոնային հասցեն)»:

Հասցե` ք.Կապան Շղարշիկ թաղամաս 153

Հեռ..` 094724093, +374 0285 53035

Էլ. փոստ`