Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

«Երևանի Հրանտ Դինքի անվան թիվ 44 հիմնական դպրոց» ՊՈԱԿ-ի կառավարման խորհուրդը հայտարարում է բաց մրցույթ՝ հաստատության տնօրենի թափուր պաշտոնը զբաղեցնելու համար:

27.06.2022

Տիպ` Պետական ոչ առևտրային կազմակերպությունների գործադիր մարմնի ղեկավարների թափուր պաշտոններ
Հայտատու` Երևանի Հրանտ Դինքի անվան հ. 44 հիմ նական դպրոց
ՀՀ կառավարության 04.03.2010թ-ի N 319-Ն որոշում

«Երևանի Հրանտ Դինքի անվան թիվ 44 հիմնական դպրոց» ՊՈԱԿ-ի կառավարման խորհուրդը հայտարարում է բաց մրցույթ՝ հաստատության տնօրենի թափուր պաշտոնը զբաղեցնելու համար:
ՀՀ կառավարության 2010 թվականի մարտի 4-ի N 319-Ն որոշմամբ հաստատված՝ պետական հանրակրթական ուսումնական հաստատության տնօրենի ընտրության (նշանակման) կարգի 6-րդ և 7-րդ կետերի համաձայն «Երևանի Հրանտ Դինքի անվան թիվ 44 հիմնական դպրոց» ՊՈԱԿ-ի կառավարման խորհուրդը հայտարարում է մրցույթ՝ հաստատության տնօրենի պաշտոնի թափուր տեղը զբաղեցնելու համար:
1. Հաստատության տնօրենի պաշտոնի համար անցկացվող մրցույթին մասնակցելու պարտադիր պայմաններն են՝
1) ՀՀ քաղաքացիությունը.
2) ուսումնական հաստատության ղեկավարման իրավունքը (հավաստագիր):
2. Մրցույթին մասնակցելու համար հավակնորդը ներկայացնում է`
1) դիմում` հաստատության խորհրդի նախագահի անունով.
2) Հայաստանի Հանրապետության քաղաքացու անձնագրի կամ նույնականացման քարտի պատճենը.
3) հաստատության ղեկավարման իրավունքի հավաստագրի պատճենը.
4) տվյալ հաստատության զարգացման ծրագիրը թղթային և էլեկտրոնային տարբերակներով.
5) ինքնակենսագրություն:
Փաստաթղթերի պատճենները պետք է ներկայացնել բնօրինակների հետ:
Փաստաթղթերն ընդունվում են Երևանի Հրանտ Դինքի անվան թիվ 44 հիմնական դպրոցում
2022 թվականի հունիսի 27 -ից մինչև հուլիսի 8 -ը ներառյալ և սեպտեմբերի 1-ից մինչև սեպտեմբերի 8-ը ներառյալ (չներառելով ամառային արձակուրդը), ամեն օր՝ ժամը 10:00-ից մինչև ժամը 15:00-ը, բացի հանգստյան (շաբաթ, կիրակի) և օրենքով սահմանված ոչ աշխատանքային` տոնական և հիշատակի օրերից:
Մրցույթը տեղի կունենա 2022 թվականի սեպտեմբերի 23-ին, ժամը՝ 12:00-ին, Երևանի Հրանտ Դինքի անվան թիվ 44 հիմնական դպրոցում, հասցե Մինաս Ավետիսյան 89
Տեղեկությունների համար դիմել ՝ հեռախոս՝ 010- 24-19-41, Էլ. Հասցե՝ yerevan44dproc@rambler.ru
Հասցե՝ ք.Երևան, Մինաս Ավետիսյան 89
Հեռ՝ 010 24 19 41
Էլ.հասցե yerevan44@schools.am

Հասցե` Քանաեռ-Զեյթուն վ/շ, Մինաս Ավետիսյան 89

Հեռ..` +37410 24 19 41

Էլ. փոստ`