Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում <<ՀՀ Գեղարքունիքի մարզի Նորաբակ գյուղի միջնակարգ դպրոց ›› ՊՈԱԿ

29.06.2022

Տիպ` Պետական ոչ առևտրային կազմակերպությունների գործադիր մարմնի ղեկավարների թափուր պաշտոններ
Հայտատու` ‹‹ ՀՀ Գեղարքունիքի մարզի Նորաբակ գյուղի միջնակարգ դպրոց ››ՊՈԱԿ -ի կառավարման խորհուրդ
ՀՀ կառավարության 04.03.2010թ. N 319-Ն որոշմամբ հաստատված «Պետական հանրակրթական ուսումնական հաստատության տնօրենի ընտրության (նշանակման) մասին» կարգի 6-րդ կետ

<<ՀՀ Գեղարքունիքի մարզի Նորաբակ գյուղի միջնակարգ դպրոց ›› ՊՈԱԿ-ի կառավարման խորհուրդը հայտարարում է նոր մրցույթ՝ հաստատության տնօրենի պաշտոնի տեղի համար: 1. Հաստատության տնօրենի պաշտոնի համար անցկացվող մրցույթին մասնակցելու պարտադիր պայմաններն են՝ 1.ՀՀ քաղաքացիությունը 2.<< Հանրակրթության մասին>> ՀՀ օրենքի 12-րդ հոդվածի 17-րդ մասով սահմանված հիմքերի բացակայությունը։ Մրցույթին մասնակցելու համար պահանջվող փաստաթղթերն են՝ 1.Դիմում՝ հաստատության կառավարման խորհրդի նախագահի անունով, 2. ՀՀ քաղաքացու անձնագրի կամ նույնականացման քարտի պատճենը/բնօրինակի հետ/, 3.Հաստատության ղեկավարման իրավունքի՝ հավաստագրի պատճենը/բնօրինակի հետ/, 4.Տվյալ հաստատության զարգացման ծրագիրը/որը հավակնորդը կարող է ներկայացնել մինչև գործերի ընդունման ավարտը,այդ թվում էլեկտրոնային տարբերակով/,որը խորհրդի որոշմամբ լիազորված խորհրդի անդամը հավակնորդի կողմից տրամադրվելուց հետո մեկ աշխատանքային օրվա ընթացքում ներկայացնում է հրապարակման տվյալ դպրոցի պաշտոնական կայքում,ինչպես նաև տրամադրում է խորհրդի մյուս անդամներին, 5.Ինքնակենսագրություն։ Փաստաթղթերի պատճենները պետք է ներկայացնել բնօրինակների հետ։ Փաստաթղթերի ընդունումը կանցկացվի ըստ կարգի։ Փաստաթղթերը ընդունվում են 2022թ. հունիսի 29-ից մինչև սեպտեմբերի 12-ը ներառյալ,ամեն օր՝ ժամը .9.00-ից մինչև 15.00-ն, /բացառությամբ ամառային արձակուրդների ժամանակահատվածի՝հուլիսի 9-ից մինչև օգոստոսի 31-ը ներառյալ/ բացի շաբաթ, կիրակի և օրենքով սահմանված ոչ աշխատանքային՝ տոնական և հիշատակի օրերից, ՀՀ Գեղարքունիքի մարզի Նորաբակ գյուղի միջնակարգ դպրոցում։ Մրցույթը տեղի կունենա 2022թ. սեպտեմբերի 27 -ին՝ ժամը 15.00-ին ՀՀ Գեղարքունիքի մարզի Նորաբակ գյուղի միջնակարգ դպրոցում,հասցեն՝ գ.Նորաբակ։ Տեղեկությունների համար զանգահարել 077454002 հեռախոսահամարով, էլ հասցե՝ arman11ar@mail.ru:

Հասցե` ՀՀ Գեղարքունիքի մարզ,գ.Նորաբակ

Հեռ..` +374 77454002