Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Մրցույթ ՀՀ Շիրակի մարզի «Սարագյուղի հիմնական դպրոց>> ՊՈԱԿ-ի տնօրենի թափուր պաշտոնը զբաղեցնելու համար

06.07.2022

Տիպ` Պետական ոչ առևտրային կազմակերպությունների գործադիր մարմնի ղեկավարների թափուր պաշտոններ
Հայտատու` ՀՀ Շիրակի մարզի « Սարագյուղի հիմնական դպրոց» ՊՈԱԿ-ի, «Բավրայի միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ-ի, «Սիզավետի միջնակարգ դպրոց>> ՊՈԱԿ-ի միացյալ կոլեգիալ կառավարման մարմնի՝ խորհուրդ
Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականիմայիսի 4-ի 319-Ն որոշում

Մրցույթի հայտարարություն
Շիրակի մարզի «Սարագյուղի հիմնական դպրոց» ՊՈԱԿ-ի
Տնօրենի թափուր պաշտոնը զբաղեցնելու համար
ՀՀ կառավարության 2010 թվականիմարտի 4-ի N319-Ն որոշմամբ հաստատված՝ պետական հանրակրթական ուսումնական հաստատության տնօրենի ընտրության /նշանակման/ կարգի պահանջների համաձայն՝ Շիրակի մարզի մարզի « Սարագյուղի հիմնական դպրոց» ՊՈԱԿ-ի, «Բավրայի միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ-ի, «Սիզավետի միջնակարգ դպրոց>> ՊՈԱԿ-ի միացյալ կառավարման խորհուրդը հայտարարում է մրցույթ՝ հաստատության տնօրենի պաշտոնի թափուր տեղն զբաղեցնելու համար:
1. Հաստատության տնօրենի պաշտոնի համար անցկացվող մրցույթին մասնակցելու պարտադիր պայմաններն են՝
1) ՀՀ քաղաքացիությունը
2) Ուսումնական հաստատության ղեկավարման իրավունքը /հավաստագիր/
2. Մրցույթին մասնակցելու համար հավակնորդը ներկայացնումէ՝
1) դիմում՝ հաստատության խորհրդի նախագահի անունով
2) Հայաստանի Հանրապետության քաղաքացու անձնագիր կամ նույնականացման քարտի պատճենը
3) Հաստատության ղեկավարման իրավունքի հավաստագրի պատճենը
4) Տվյալ հաստատության զարգացման ծրագիրը թղթային և էլեկտրոնային տարբերակներով
5) Ինքնակենսագրություն:
Փաստաթղթերի պատճենները պետք է ներկայացնել բնօրինակների հետ:
Փաստաթղթերն ընդունվում են Շիրակի մարզի «Սարագյուղի հիմնական դպրոց» ՊՈԱԿ-ում 2022 թվականի հուլիսի 6-ից մինչև հուլիսի 8-ը ներառյալ / չներառելով ամառային արձակուրդների ժամանակաշրջանը 09.07-31.08.22թ./ սեպտեմբերի 1-ից մինչև սեպտեմբերի 16-ը ներառյալ ամեն օր՝ժամը 10: 00-ից մինչև ժամը 15:00-ն, բացի հանգստյան (շաբաթ, կիրակի) և օրենքով սահմանված ոչ աշխատանքային՝ տոնական և հիշատակի օրերից:
Մրցույթը տեղի կունենա 2022 թվականի հոկտեմբերի 3-ին՝ժամը 14:00-ին, Շիրակի մարզի «Սարագյուղի հիմնական դպրոց» ՊՈԱԿ-ում, Աշոցք համայնք գյուղ Սարագյուղ փողոց 3 շենք 21:
Տեղեկությունների համար զանգահարել 055-33- 69-45 հեռախոսահամարին կամ գրել էլեկտրոնային փոստին saragyugh@mail.ru
Հասցե՝ Աշոցք համայնք գյուղ Սարագյուղ փողոց 3, շենք 21
Հեռ. ՝055-33-69-45
Էլ.փոստ՝ saragyugh@mail.ru

Հասցե` Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզ Աշոցք համայնք գյուղ Սարագյուղ 3 փողոց 21,

Հեռ..` 055336945

Էլ. փոստ`