Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Երևանի լսողության խանգարումներ ունեցող երեխաների հատուկ կրթահամալիր ՊՈԱԿ-ի տնօրենի թափուր պաշտոնի հայտարարություն

22.09.2022

Տիպ` Պետական ոչ առևտրային կազմակերպությունների գործադիր մարմնի ղեկավարների թափուր պաշտոններ
Հայտատու` Երևանի լսողության խանգարումներ ունեցող երեխաների հատուկ կրթահամալիր ՊՈԱԿ
ՀՀ կառավարության 2010թ․ մարտի 4-ի № 319-Ն որոշում

Մրցույթի հայտարարություն
Երևանի լսողության խանգարումներ ունեցող երեխաների հատուկ կրթահամալիր
ՊՈԱԿ-ի տնօրենի թափուր պաշտոնն զբաղեցնելու համար

ՀՀ կառավարության 2010թ․ մարտի 4-ի № 319-Ն որոշմամբ հաստատված՝ պետական հանրակրթական ուսումնական հաստատության տնօրենի ընտրության /նշանակման/ կարգի 2.1 կետի համաձայն Երևանի լսողության խանգարումներ ունեցող երեխաների հատուկ կրթահամալիր ՊՈԱԿ-ի կառավարման խորհուրդը հայտարարում է մրցույթ տնօրենի պաշտոնի թափուր տեղն զբաղեցնելու համար։
1․ Հաստատության տնօրենի պաշտոնի համար անցկացվող մրցույթին մասնակցելու պարտադիր պայմաններն են՝
ա/ ՀՀ քաղաքացիությունը,
բ/ ուսումնական հաստատության ղեկավարման իրավունքը /հավաստագիր/։
2․ Մրցույթին մասնակցելու համար հավակնորդը ներկայացնում է՝
ա/ դիմում հաստատության խորհրդի նախագահի անունով,
բ/ ՀՀ քաղաքացու անձնագրի կամ նույնականացման քարտի /ID Card/ պատճենը,
գ/ հաստատության ղեկավարման իրավունքի /հավաստագրի/ պատճենը,
դ/ տվյալ հաստատության զարգացման ծրագիրը թղթային և էլեկտրոնային տարբերակներով,
ե/ ինքնակենսագրություն։
Փաստաթղթերի պատճենները պետք է ներկայացնել բնօրինակների հետ։
Փաստաթղթերն ընդունվում են Երևանի լսողության խանգարումներ ունեցող երեխաների հատուկ կրթահամալիր ՊՈԱԿ-ում ս/թ 23.09.2022թ․ - 14.10.2022թ.-ը ներառյալ , ժամը 10։00-ից մինչև ժամը 15։00-ը, բացի հանգստյան (շաբաթ, կիրակի) և օրենքով սահմանված ոչ աշխատանքային` տոնական և հիշատակի օրերից:
Մրցույթը տեղի կունենա 2022թ․ հոկտեմբերի 31-ին ժամը 14։00-ին, Երևանի լսողության խանգարումներ ունեցող երեխաների հատուկ կրթահամալիր ՊՈԱԿ-ի շենքում։


Հասցե՝ ք․Երևան, Նորքի այգիներ 193
Տեղեկությունների համար դիմել՝
Նունե Աբրահամյան՝ 096 03 04 93
Սիրանուշ Ջանիբեկյան՝ 055 70 80 60

Հասցե` Նորքի այգիներ 193

Հեռ..` +37410651060, +37477007507

Վեբ կայք` www.deaflife.am

Էլ. փոստ`