Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

ՀՀ Տավուշի մարզի Հաղթանակի միջնակարգ դպրոց հանրակրթական ուսումնական հաստատություն ՊՈԱԿ տնօրենի թափուր պաշտոնն զբաղեցնելու հայտարարություն

29.09.2022

Տիպ` Պետական ոչ առևտրային կազմակերպությունների գործադիր մարմնի ղեկավարների թափուր պաշտոններ
Հայտատու` ՀՀ Տավուշի մարզի Հաղթանակի միջնակարգ դպրոց հանրակրթական ուսումնական հաստատություն ՊՈԱԿ
ՀՀ կառավարության 2010 թվականի մարտի 4-ի N 319 –Ն որոշում


ՄՐՑՈՒՅԹԻ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
ՀՀ Տավուշի մարզի Հաղթանակի միջնակարգ դպրոց հանրակրթական ուսումնական հաստատություն ՊՈԱԿ տնօրենի թափուր պաշտոնն զբաղեցնելու համար
ՀՀ կառավարության 2010 թվականի մարտի 4-ի N 319 –Ն որոշմամբ հաստատված՝ պետական հանրակրթական ուսումնական հաստատության տնօրենի ընտրության (նշանակման) կարգի 6-րդ և 7-րդ կետերի համաձայն՝ , ՀՀ Տավուշի մարզի Հաղթանակի միջնակարգ դպրոց հանրակրթական ուսումնական հաստատություն ՊՈԱԿ-ի կառավարման խորհուրդը հայտարարում է մրցույթ՝ հաստատության տնօրենի պաշտոնի թափուր տեղն զբաղեցնելու համար:
1. Հաստատության տնօրենի պաշտոնի համար անցկացվող մրցույթին մասնակցելու պարտադիր պայմաններն են՝
1) ՀՀ քաղաքացիությունը.
2) ուսումնական հաստատության ղեկավարման իրավունքը (հավաստագիր):
2. Մրցույթին մասնակցելու համար հավակնորդը ներկայացնում է՝
1) Դիմում՝ հաստատության խորհրդի նախագահի անունով.
2) Հայաստանի Հանրապետության քաղաքացու անձնագրի կամ նույնականացման քարտի պատճենը.
3) հաստատության ղեկավարման իրավունքի (հավաստագրի) պատճենը.
4) Տվյալ հաստատության զարգացման ծրագիրը թղթային և էլեկտրոնային տարբերակներով .
5) ինքնակենսագրություն.
Փաստաթղթերի պատճենները պետք է ներկայացնել μնօրինակների հետ:
Փաստաթղթերն ընդունվում են 2022 թվականի սեպտեմբերի29-ից մինչև հոկտեմբերի20-ը ներառյալ, ամեն օր՝ ժամը 10:00-ից մինչեւ ժամը 15:00-ը, μացիհանգստյան ( շաμաթ, կիրակի) և օրենքով սահմանված ոչ աշխատանքային՝ տոնական և հիշատակի օրերից:
Մրցույթը տեղի կունենա 2022 թվականի նոյեմբերի3-ին՝ ժամը 14 :00-ին, ,ՀՀ Տավուշի մարզի Հաղթանակի միջնակարգ դպրոց հանրակրթական ուսումնական հաստատություն ՊՈԱԿ, գյուղ Հաղթանակ:
Տեղեկությունների համար դիմել`(+374) 41-06-89-21հեռախոսահամարով:
Զորական-Հաղթանակ միջն. Դպրոցների կառավարման խորհրդի նախագահ՝
__________________________
/ՆարինեՄելքոնյան/

Հասցե` Տավուշի մարզ գ. Հաղթանակ փ.2շ.60

Հեռ..` 093442934

Էլ. փոստ`