Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Մրցույթ <<ՀՀ Սյունիքի մարզի Սվարանցի միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ -ի տնօրենի թափուր պաշտոնն զբաղեցնելու համար:

11.10.2022

Տիպ` Պետական ոչ առևտրային կազմակերպությունների գործադիր մարմնի ղեկավարների թափուր պաշտոններ
Հայտատու` «Ս.Առաքելյանի անվան Տաթևի միջնակարգ դպրոց», «Սվարանցի միջնակարգ դպրոց» և «Տանձատափի հիմնական դպրոց» ՊՈԱԿ-ների կոլեգիալ կառավարման մարմինը` միացյալ խորհուրդ
ՀՀ կառավարության 2010 թվականի մարտի 4-ի N 319-Ն որոշում

Մրցույթի հայտարարություն
<<ՀՀ Սյունիքի մարզի Սվարանցի միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ -ի տնօրենի թափուր պաշտոնն զբաղեցնելու համար:

ՀՀ կառավարության 2010 թվականի մարտի 4-ի N 319-Ն որոշմամբ հաստատված՝ պետական հանրակրթական ուսումնական հաստատության տնօրենի ընտրության (նշանակման) կարգի 2-րդ կետի համաձայն «Ս.Առաքելյանի անվան Տաթևի միջնակարգ դպրոց», «Սվարանցի միջնակարգ դպրոց» և «Տանձատափի հիմնական դպրոց» ՊՈԱԿ-ների կոլեգիալ կառավարման մարմինը` միացյալ խորհուրդը, հայտարարում է մրցույթ տնօրենի պաշտոնի թափուր տեղն զբաղեցնելու համար:
1. Հաստատության տնօրենի պաշտոնի համար անցկացվող մրցույթին մասնակցելու պարտադիր պայմաններն են`
1) ՀՀ քաղաքացիությունը,
2) ուսումնական հաստատության կառավարման իրավունքը (հավաստագիր):
2. Մրցույթին մասնակցելու համար հավակնորդը ներկայացնում է`
1) դիմում` հաստատության խորհրդի նախագահի անունով.
2) Հայաստանի Հանրապետության քաղաքացու անձնագրի կամ նույնականացման քարտի պատճենը.
3) հաստատության ղեկավարման իրավունքի հավաստագրի պատճենը.
4) տվյալ հաստատության զարգացման ծրագիրը թղթային և էլեկտրոնայինտարբերակներով.
5) ինքնակենսագրություն:
Փաստաթղթերի պատճենները պետք է ներկայացնել բնօրինակների հետ:
Փաստաթղթերն ընդունվում են « Սվարանցի միջնակարգ դպրոց » ՊՈԱԿ –ում 2022 թվականի հոկտեմբերի 10-ից մինչև հոկտեմբերի 28-ը ներառյալ ամեն օր՝ ժամը 9.00-ից մինչև ժամը 15.30-ը, բացի հանգստյան (շաբաթ, կիրակի) և օրենքով սահմանված ոչ աշխատանքային` տոնական և հիշատակի օրերից:
Մրցույթը տեղի կունենա 2022 թվականի նոյեմբերի 11-ին ժամը 14:00-ին «Սվարանցի միջնակարգ դպրոց » ՊՈԱԿ –ում: Հասցե՝ Սյունիքի մարզ հ. Տաթև. Գ. Սվարանց, փ.4, շ.11:
Տեղեկությունների համար դիմել ՝ խորհրդի կողմից լիազորված անդամ Արմենուհի Վարդազարյանին: Հեռ. (077 55- 25- 44), էլ. հասցե svarants@schools.am :

Հասցե` Սյունիքի մարզ գ. Սվարանց

Հեռ..` 077587363

Էլ. փոստ`