Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

ՀՀ Տավուշի մարզի ԻԾԱՔԱՐԻ ՀԻՄՆԱԿԱՆ ԴՊՐՈՑԻ տնօրենի թափուր տեղի մրցույթի հայտարարություն

25.10.2022

Տիպ` Պետական ոչ առևտրային կազմակերպությունների գործադիր մարմնի ղեկավարների թափուր պաշտոններ
Հայտատու` <<Իծաքարի հիմնական դպրոց>> ՊՈԱԿ-ի կառավարման խորհուրդ
ՀՀ Կառավարության 2010թ.մարտի 4-ի N319-Ն որոշում

ՄՐՑՈՒՅԹԻ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
ՀՀ ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶԻ <<ԻԾԱՔԱՐԻ ՀԻՄՆԱԿԱՆ ԴՊՐՈՑ>> ՊՈԱԿ – Ի
ՏՆՕՐԵՆԻ ԹԱՓՈՒՐ ՊԱՇՏՈՆԸ ԶԲԱՂԵՑՆԵԼՈՒ ՀԱՄԱՐ
ՀՀ կառավարության 2010 թվականի մարտի 4-ի N 319-Ն որոշմամբ հաստատված՝ պետական հանրակրթական ուսումնական հաստատության տնօրենի ընտրության (նշանակման) կարգի 6-րդ և 7-րդ կետերի համաձայն՝ ՀՀ Տավուշի մարզի <<ՆԱՎՈՒՐԻ ՄԻՋՆԱԿԱՐԳ ԴՊՐՈՑ>> ՊՈԱԿ-ի, <<ԻԾԱՔԱՐԻ ՄԻՋՆԱԿԱՐԳ ԴՊՐՈՑ>> ՊՈԱԿ-ի, <<ՉԻՆՉԻՆԻ ՄԻՋՆԱԿԱՐԳ ԴՊՐՈՑ>> ՊՈԱԿ-ի միացյալ կառավարման խորհուրդը հայտարարում է մրցույթ՝ <<ԻԾԱՔԱՐԻ ՀԻՄՆ. ԴՊՐՈՑ>> ՊՈԱԿ-ի տնօրենի պաշտոնի թափուր տեղն զբաղեցնելու համար:
1. Հաստատության տնօրենի պաշտոնի համար անցկացվող մրցույթին մասնակցելու պարտադիր պայմաններն են՝
1) ՀՀ քաղաքացիությունը.
2) ուսումնական հաստատության ղեկավարման իրավունքը (հավաստագիր):
2. Մրցույթին մասնակցելու համար հավակնորդը ներկայացնում է`
1) դիմում` հաստատության խորհրդի նախագահի անունով.
2) Հայաստանի Հանրապետության քաղաքացու անձնագրի կամ նույնականացման քարտի պատճենը.
3) հաստատության ղեկավարման իրավունքի հավաստագրի պատճենը.
4) տվյալ հաստատության զարգացման ծրագիրը թղթային և էլեկտրոնային տարբերակներով.
5) ինքնակենսագրություն:
Փաստաթղթերի պատճենները պետք է ներկայացնել բնօրինակների հետ: Փաստաթղթերն ընդունվում են <<ԻԾԱՔԱՐԻ ՄԻՋՆԱԿԱՐԳ ԴՊՐՈՑ>> ՊՈԱԿ –ում 2022 թվականի հոկտեմբերի 24-ից մինչև նոյեմբերի 11 -ը ներառյալ, ամեն օր՝ ժամը 900 -ից մինչև ժամը 1600 -ը, բացի հանգստյան (շաբաթ, կիրակի) և օրենքով սահմանված ոչ աշխատանքային` տոնական և հիշատակի օրերից:
Մրցույթը տեղի կունենա 2022 թվականի նոյեմբերի 25- ին՝ <<ԻԾԱՔԱՐԻ ՄԻՋՆԱԿԱՐԳ ԴՊՐՈՑ>> ՊՈԱԿ – ում ժամը 1600-ին,հասցե՝
ՀՀ Տավուշի մարզ,գ․ Իծաքար
Տեղեկությունների համար դիմել Մելանյա Պապյանին՝
Հեռ․՝ 094632063, էլ․ հասցե՝melanpapyan@mail.ru

Հասցե` ՀՀ Տավուշի մարզ,գ.Իծաքար

Հեռ..` +37494632063

Էլ. փոստ`