Մրցույթի հայտարարություն ‹‹ՀՀ Գեղարքունիքի մարզի Կալավան գյուղի միջնակարգ դպրոց›› պետական ոչ առևտրային կազմակերպության տնօրենի թափուր պաշտոնն զբաղեցնելու համար
26.12.2022
ՀՀ Գեղարքունիքի մարզի Կալավան գյուղի միջնակարգ դպրոց պետական ոչ առևտրային կազմակերպության կառավարման խորհուրդը հայտարարում է մրցույթ՝ հաստատության տնօրենի պաշտոնի թափուր տեղն զբաղեցնելու համար:
1.Հաստատության տնօրենի պաշտոնի համար անցկացվող մրցույթին մասնակցելու պարտադիր պայմաններն են՝
1) Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունը.
2) Ուսումնական հաստատության ղեկավարման իրավունքը (հավաստագիր):
2. Մրցույթին մասնակցելու համար հավակնորդը ներկայացնում է`
1) դիմում` հաստատության խորհրդի նախագահի անունով.
2) Հայաստանի Հանրապետության քաղաքացու անձնագրի կամ նույնականացման քարտի պատճենը .
3) հաստատության ղեկավարման իրավունքի հավաստագրի պատճենը.
4) տվյալ հաստատության զարգացման ծրագիրը թղթային և էլեկտրոնային տարբերակներով.
5) ինքնակենսագրություն:
Փաստաթղթերի պատճենները պետք է ներկայացնել բնօրինակների հետ:
Փաստաթղթերն ընդունվում են ‹‹ՀՀ Գեղարքունիքի մարզի Կալավան գյուղի միջնակարգ դպրոց ›› պետական ոչ առևտրային կազմակերպությունում՝ 2022 թվականի դեկտեմբերի 26 -ից մինչև 2023 թվականի հունվարի 17 -ը ներառյալ, ամեն օր՝ ժամը 900-ից մինչև ժամը 1400-ը, բացի հանգստյան (շաբաթ, կիրակի) և օրենքով սահմանված ոչ աշխատանքային` տոնական և հիշատակի օրերից:
Մրցույթը տեղի կունենա 2023 թվականի հունվարի 31-ին՝ ժամը 1200-ին, ‹‹ՀՀ Գեղարքունիքի մարզի Կալավան գյուղի միջնակարգ դպրոց ›› պետական ոչ առևտրային կազմակերպությունում՝ հասցե՝ ՀՀ Գեղարքունիքի մարզ, գ.Կալավան , 1-ին փ. 7 շենք։
Տեղեկությունների համար կապ հաստատել 093098138 հեռախոսահամարով կամ գրել kalavani-dproc@rambler.ru էլեկտրոնային հասցեին:
Հասցե` ՀՀ Գեղարքունիքի մարզ գ. Կալավան 1-ին փողոց 7 շենք
Հեռ..` +(374)77446388
Էլ. փոստ`