Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Դաստիարակի թափուր աշխատատեղի մրցույթ

13.01.2023

Տիպ` Նախադպրոցական ուսումնական հաստատություններում թափուր պաշտոններ
Հայտատու` <<Սիսիանի համայնքի թիվ 2 ՆՈՒՀ>> ՀՈԱԿ
թիվ 08-Ն հրաման


Հայտարարություն

«ՍԻՍԻԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԻ ԹԻՎ 2 ՆՈՒՀ» ՀՈԱԿ-Ի ԼՈՐ ԲՆԱԿԱՎԱՅՐԻ ԳՈՐԾՈՂ ԿԱՐՃԱԺԱՄԿԵՏ ԽՄԲԻ ԴԱՍՏԻԱՐԱԿԻ ԹԱՓՈՒՐ ՊԱՇՏՈՆ ԶԲԱՂԵՑՆԵԼՈՒ ՀԱՄԱՐ ՄՐՑՈՒՅԹԻ ՄԱՍԻՆ


ՀՀ Սյունիքի մարզի << Սիսիանի համայնքի թիվ 2 նախադպրոցական ուսումնական հաստատություն>> ՀՈԱԿ-ը հայտարարում է մրցույթ՝ նախադպրոցական ուսումնական հաստատության Լոր բնակավայրի գործող կարճաժամկետ խմբի դաստիարակի թափուր պաշտոնի համար ՝ 0,5 դրույքաչափով։
Մրցույթին կարող է մասնակցել հաստատության տվյալ թափուր պաշտոնին Կրթության և գիտության նախարարի 2011 թվականի ապրիլի 26-ի N 416-Ն հրամանով սահմանված տարիֆաորակավորման պահանջներին համապատասխանող անձը: https://escs.am/am/news/4652
Մրցույթի համար անհրաժեշտ է ներկայացնել հետևյալ փաստաթղթերը.
1) դիմում (Ձև 1).
2) կրթության մասին փաստաթուղթ (դիպլոմ).
3) անձը հաստատող փաստաթուղթ.
4) աշխատանքային ստաժի վերաբերյալ տեղեկանք կամ աշխատանքային գրքույկ (առկայության դեպքում).
5) ինքնակենսագրություն (Ձև 4).
6) մեկ լուսանկար` 3x4 չափի.
7) այլ պետությունների քաղաքացիները` Հայաստանի Հանրապետությունում աշխատելու իրավունքը հավաստող փաստաթուղթ.
8) Հայաստանի Հանրապետության արական սեռի քաղաքացիները ներկայացնում են նաև զինվորական գրքույկ կամ զինվորական կցագրման վկայական.
9) հրատարակված հոդվածների ցանկ կամ գիտական կոչումը հավաստող փաստաթղթեր (դրանց առկայության դեպքում):
Մրցույթը անց է կացվելու 2023թ. փետրվարի 15-ին ժամը՝ 10:30-ին,
ք. Սիսիան Սպանդարյան 82 հասցեում:
Փաստաթղթերը պետք է ներկայացնել անձամբ՝ անձը հաստատող փաստաթղթով:
Փաստաթղթերն ընդունվում են ամեն օր ժամը 8.30-ից մինչև 17:30-ը, բացի շաբաթ, կիրակի օրերից:
Փաստաթղթերի ընդունման վերջնաժամկետը մինչև 2023թ․ փետրվարի 8-ը, ժամը 17: 30-ը:
Մրցույթը անց է կացվելու 2 փուլով՝ գրավոր և բանավոր:
Հարցաշարին ծանոթանալու համար կարող եք անցնել հետևյալ հղումով՝
https://escs.am/am/news/11978
Տեղեկությունների համար զանգահարել՝ 094205911 հեռախոսահամարին կամ այցելել << Սիսիանի համայնքի թիվ 2 նախադպրոցական ուսումնական հաստատություն>> ՀՈԱԿ:
Հասցե` ք.Սիսիան, Սպանդարյան 82
Էլ. փոստ` tiv2nuh@sisian.am

<<ՍԻՍԻԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԻ ԹԻՎ 2 ՆՈՒՀ>> ՀՈԱԿ-Ի
ՏՆՕՐԵՆ՝ Գ․ ՅՈԼՉՅԱՆ

Հասցե` Ք.Սիսիան, Սպանդարյան 82

Հեռ..` 094205911

Էլ. փոստ`