Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում Մրցույթ « ՀՀ Վայոց ձորի մարզի Չիվայի միջնակարգ դպրոց » ՊՈԱԿ տնօրենի թափուր պաշտոն զբաղեցնելու համար

20.01.2023

Տիպ` Պետական ոչ առևտրային կազմակերպությունների գործադիր մարմնի ղեկավարների թափուր պաշտոններ
Հայտատու` « ՀՀ Վայոց ձորի մարզի Չիվա միջնակարգ դպրոց » ՊՈԱԿ


Հայտարարություն
ՀՀ Վայոց ձորի մարզի,Արենի համայնքի, Ռինդ, Ելփին, Չիվա բնակավայրերի միջնակարգ դպրոց ՊՈԱԿ-ների կոլեգիալ կառավարման միացիալ խորհուրդը հայտարարում է մրցույթ Չիվայի միջնակարգ դպրոց ՊՈԱԿ-ի տնօրենի պաշտոնի թափուր տեղը զբաղեցնելու համար:
Հաստատության տնօրենի պաշտոնի համար անցկացվող մրցույթին մասնակցելու
պարտադիր պայմաններն են`
1. ՀՀ քաղաքացիությունը,
2. Ուսումնական հաստատության ղեկավարման իրավունքը (հավաստագիր) :
Մրցույթին մասնակցելու համար հավակնորդը ներկայացնում է.
1. Դիմում հաստատության կառավարման խորհրդի նախագահի անունով,
2. ՀՀ քաղաքացու անձնագրի կամ նույնականացման քարտի պատճենը,
3. Հաստատության ղեկավարման իրավունքի (հավաստագրի) պատճենը,
4. Տվյալ հաստատության զարգացման ծրագիրը թղթային կամ էլեկտրոնային տարբերակով,
5. Ինքնակենսագրություն
Փաստաթղթերի պատճենները պետք է ներկայացնել բնօրինակների հետ:
Փաստաթղթերն ընդունվում են 2023 թվականի հունվարի 20-ից մինչև 2023 թվականի փետրվարի 09-ը ներառյալ, ամեն օր՝ ժամը 10:00-ից մինչև ժամը 15:00-ն, բացի շաբաթ, կիրակի, ոչ աշխատանքային և հիշատակի օրերից:

Մրցույթը տեղի կունենա 2023թ-ի փետրվարի 23- ին՝ ժամը 12:00-ին,
ՀՀ Վայոց ձորի մարզի Չիվայի միջնակարգ դպրոցում: Հասցե` ՀՀ Վայոց ձորի մարզ, Արենի համայնք, Չիվա բնակավայր, Փ. 2, նրբ. 4 (մշակույթի տուն ):
Տեղեկությունների համար զանգահարել 093-78-54-86 կամ 094-46-10-05 հեռախոսահամարներով, էլ. Փոստ ՝ chiva@schools.am, hracin.gevorgyan1980@gmail.com :

 

Հասցե` ՀՀ Վայոց ձորի մարզ, Արենի համայնք,բն.Չիվա, 2 –րդ փող. նրբ. 4

Հեռ..` 093785486 ,094461005

Էլ. փոստ`