Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում Մրցույթ` «ՀՀ Արարատի մարզի Արևշատի միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ-ի տնօրենի պաշտոնը զբաղեցնելու համար

30.01.2023

Տիպ` Պետական ոչ առևտրային կազմակերպությունների գործադիր մարմնի ղեկավարների թափուր պաշտոններ
Հայտատու` «ՀՀ Արարատի մարզի Արևշատի միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ-ի , «ՀՀ Արարատի մարզի Ջրաշենի Սարգիս Քոլոզյանի անվան միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ-ի և «ՀՀ Արարատի մարզի Դիտակի Նվեր Սագսյանի անվան միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ-ի միացյալ կառավարման խորհուրդ
ՀՀ կառավարության 04.03.2010թ. N 319-Ն որոշում


Մրցույթ` «ՀՀ Արարատի մարզի Արևշատի միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ-ի տնօրենի պաշտոնը զբաղեցնելու համար

«ՀՀ Արարատի մարզի Արևշատի միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ-ի , «ՀՀ Արարատի մարզի Ջրաշենի Սարգիս Քոլոզյանի անվան միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ-ի և «ՀՀ Արարատի մարզի Դիտակի Նվեր Սագսյանի անվան միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ-ի միացյալ կառավարման խորհուրդը հայտարարում է բաց մրցույթ՝ հաստատության տնօրենի թափուր պաշտոնի համար:

Հաստատության տնօրենի պաշտոնի համար անցկացվող մրցույթին մասնակցելու պարտադիր պայմաններն են՝
1. ՀՀ քաղաքացիությունը,
2.«Հանրակրթության մասին» օրենքի 12-րդ հոդվածի 17-րդ մասով սահմանված հիմքերի բացակայությունը:

Մրցույթին մասնակցելու համար պահանջվող փաստաթղթերն են՝
1. դիմում՝ հաստատության կառավարման խորհրդի նախագահի անունով,
2. ՀՀ քաղաքացու անձնագրի կամ նույնականացման քարտի պատճենը (բնօրինակի հետ),
3. հաստատության ղեկավարման իրավունքի (հավաստագրի) պատճենը (բնօրինակի հետ),
4. տվյալ հաստատության զարգացման ծրագիրը (որը հավակնորդը կարող է ներկայացնել մինչև գործերի ընդունման ժամկետի ավարտը, այդ թվում՝ էլեկտրոնային տարբերակով), որը խորհրդի որոշմամբ լիազորված խորհրդի անդամը հավակնորդի կողմից տրամադրելուց հետո մեկ աշխատանքային օրվա ընթացքում ներկայացնում է հրապարակման տվյալ դպրոցի պաշտոնական կայքում, ինչպես նաև տրամադրում է խորհրդի մյուս անդամներին,
5. ինքնակենսագրություն:

Փաստաթղթերի պատճենները պետք է ներկայացնել բնօրինակների հետ: Փաստաթղթերի ընդունումը կանցկացվի՝ ըստ կարգի:

Փաստաթղթերն ընդունվում են 2023 թ. հունվարի 30-ից մինչև 2023թ.փետրվարի 17-ը ներառյալ, ամեն օր՝ ժամը 10:00-ից 15:00-ը, բացի շաբաթ, կիրակի և օրենքով սահմանված ոչ աշխատանքային՝ տոնական և հիշատակի օրերից, ՀՀ Արարատի մարզի Արևշատի միջնակարգ դպրոցում:

Մրցույթը տեղի կունենա 2023 թ. մարտի 3-ին՝ ժամը 13:00-ին, ՀՀ Արարատի մարզի Արևշատի միջնակարգ դպրոցում, հասցե՝ ՀՀ Արարատի մարզ, գ. Արևշատ, փ.Մխչյան 15:
Տեղեկությունների համար՝ հեռ.՝ 077-00-23-93, էլ. փոստ՝ arevshat@schools.am:

Հասցե` ՀՀ Արարատի մարզ, գ. Արևշատ, փ.Մխչյան 15

Հեռ..` 077-00-23-93,

Էլ. փոստ`