Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում Սյունիքի մարզի Քաջարանի համայնքապետարանը հայտարարում է համայնքային սեփականություն հանդիսացող ներքոհիշյալ հողամասի բաց դասական աճուրդ վաճառք:

30.04.2021

Տիպ` Աճուրդների մասին հրապարակային ծանուցումներ
Հայտատու` Քաջարանի համայնքապետարան
«Հրապարակային սակարկությունների մասին» ՀՀ օրենքի 5-րդ հոդված

ԱՃՈՒՐԴ-ՎԱՃԱՌՔ

Սյունիքի մարզի Քաջարանի համայնքապետարանը հայտարարում է համայնքային սեփականություն հանդիսացող ներքոհիշյալ հողամասի բաց դասական աճուրդ վաճառք:

ԼՕՏ 1. Քաջարանի համայնք Քաջարանց գյուղում գտնվող համայնքային սեփականություն հանդիսացող 2.44338 հա գյուղատնտեսական նշանակության 5-րդ կարգի անջրդի վարելահողը գյուղատնտեսությամբ զբաղվելու նպատակով, մեկնարկային գին սահմանելով 599000 /հինգ հարյուր իննսունինը հազար/ ՀՀ դրամ:
Աճուրդը տեղի կունենա 2021թ. հունիսի 02-ին ժամը 14:00-ին Քաջարանի համայնքապետարանի շենքում: Աճուրդին մասնակցելու համար անհրաժեշտ է ներկայացնել. ա/ հայտ, բ/ աճուրդին մասնակցության համար սահմանված 5000 դրամի չափով վճարի անդորրագիր, գ/ անձնագիր, իրավաբանական անձանց համար՝ հիմնադիր փասթաթղթեր: Հայտերի ընդունումը դադարեցվում է աճուրդի կայացման օրվանից երեք օր առաջ: Աճուրդի կանոնակարգին և վաճառվելիք լոտերին մասնակիցները կարող են ծանոթանալ մինչև աճուրդի բացման նախորդ օրը՝ յուրաքանչյուր երկուշաբթի, չորեքշաբթի և ուրբաթ օրերին՝ ժամը 9:00-17:00 ընկած ժամանակահատվածում /բացառությամբ 13:00-14:00 ընկած ժամանակահատվածը/: Լրացուցիչ տեղեկությունների համար դիմել Քաջարանի համայնքապետարան /հեռ. 0285-3-21-81/.

Հասցե` Սյունիքի մարզ քաղաք Քաջարան Լեռնագործների 4

Հեռ..` 093195905

Վեբ կայք` www.kajaran.am

Էլ. փոստ`