Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում Սյունիքի մարզի Քաջարանի համայնքապետարանը հայտարարում է համայնքային սեփականություն հանդիսացող ներքոհիշյալ հյողամասերի բաց դասական աճուրդ վաճառք

22.06.2021

Տիպ` Աճուրդների մասին հրապարակային ծանուցումներ
Հայտատու` Քաջարանի համայնքապետարան
,, Հրապարակային սակարկությունների մասին ,, ՀՀ օրենքի 5-րդ հոդված

ԱՃՈՒՐԴ-ՎԱՃԱՌՔ

Սյունիքի մարզի Քաջարանի համայնքապետարանը հայտարարում է համայնքային սեփականություն հանդիսացող ներքոհիշյալ հյողամասերի բաց դասական աճուրդ վաճառք
ա/ ԼՕՏ 1. Քաջարանի համայնք գյուղ Քաջարանց 2-րդ փողոց 15/1 հասցեում գտնվող համայնքային սեփականություն հանդիսացող /սեփականության իրավունքի պետական գրանցման վկայական N 19052021-09-0059/ 0.0772հա բնակավայրերի նշանակության բնակելի կառուցապատման հողամասը բնակելի տուն կառուցելու նպատակով, մեկնարկային գին սահմանելով 109600 /մեկ հարյուր ինը հազար վեց հարյուր/ ՀՀ դրամ:
բ/ ԼՕՏ 2. Քաջարանի համայնք գյուղ Քաջարանց 3-րդ փողոց 89 հասցեում գտնվող համայնքային սեփականություն հանդիսացող /սեփականության իրավունքի պետական գրանցման վկայական N 24052021-09-0035/ 0.15118 հա բնակավայրերի նշանակության բնակելի կառուցապատման հողամասը բնակելի տուն կառուցելու նպատակով, մեկնարկային գին սահմանելով 215000 /երկու հարյուր տասնհինգ հազար/ ՀՀ դրամ:
գ/ ԼՕՏ 3. Քաջարանի համայնք գյուղ Կավճուտ 3-րդ թաղամաս 16/11 հասցեում գտնվող համայնքային սեփականություն հանդիսացող /սեփականության իրավունքի պետական գրանցման վկայական N 17052021-09-0046/ արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության օբյեկտների <<գյուղատնտեսական արտադրական>> գործառնական նշանակությամբ 0.06682հա հողամասը անասնագոմ կառուցելու նպատակով, մեկնարկային գին սահմանելով 62000 /վաթսուներկու հազար/ ՀՀ դրամ:
Աճուրդը տեղի կունենա 2021թ. Հուլիսի 22-ին ժամը 14:00-ին Քաջարանի համայնքապետարանի շենքում: Աճուրդին մասնակցելու համար անհրաժեշտ է ներկայացնել. ա/ հայտ, բ/ աճուրդին մասնակցության համար սահմանված 5000 դրամի չափով վճարի անդորրագիր, գ/ անձնագիր, իրավաբանական անձանց համար՝ հիմնադիր փասթաթղթեր: Հայտերի ընդունումը դադարեցվում է աճուրդի կայացման օրվանից երեք օր առաջ: Աճուրդի կանոնակարգին և վաճառվելիք լոտերին մասնակիցները կարող են ծանոթանալ մինչև աճուրդի բացման նախորդ օրը՝ յուրաքանչյուր երկուշաբթի, չորեքշաբթի և ուրբաթ օրերին՝ ժամը 9:00-17:00 ընկած ժամանակահատվածում /բացառությամբ 13:00-14:00 ընկած ժամանակահատվածը/: Լրացուցիչ տեղեկությունների համար դիմել Քաջարանի համայնքապետարան /հեռ. 0285-3-21-81/

Հասցե` ք,Քաջարան, Լեռնագործների 4

Հեռ..` +374 93 195905

Վեբ կայք` www.kajaran.am

Էլ. փոստ`