Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Աճուրդ վաճառք

25.04.2023

Տիպ` Աճուրդների մասին հրապարակային ծանուցումներ
Հայտատու` Քաջարանի համայնքապետարան
Հրապարակային սակարկությունների մասին ՀՀ օրենք

ԱՃՈՒՐԴ ՎԱՃԱՌՔ

Սյունիքի մարզի Քաջարանի համայնքապետարանը հայտարարում է համայնքային սեփականություն հանդիսացող ներքոհիշյալ հողամասերի բաց դասական աճուրդ վաճառք՝
ա/ ԼՕՏ 1. Քաջարանի համայնք գյուղ Ձագիկավան 1-ին թաղամաս թիվ 1/2 հասցեում գտնվող համայնքի սեփականություն հանդիսացող բնակավայրերի նշանակության բնակելի կառուցապատման 0,06593 հա հողամասը բնակելի տուն կառուցելու նպատակով, մեկնարկային գին սահմանելով 182800 /մեկ հարյուր ութսուներկու հազարութ հարյուր/ ՀՀ դրամ:
բ/ ԼՕՏ 2. Քաջարանի համայնք գյուղ Գեղի 1-ին փ․ 9/5 հասցեում գտնվող համայնքի սեփականություն հանդիսացող բնակավայրերի նշանակության բնակելի կառուցապատման 0,15979 հա հողամասը բնակելի տուն կառուցելու նպատակով, մեկնարկային գին սահմանելով 443000 /չորս հարյուրքառասուներեք հազար / ՀՀ դրամ:
Աճուրդը տեղի կունենա 2023թ. մայիսի 26-ին ժամը 14:00-ին Քաջարանի համայնքապետարանի շենքում: Աճուրդին մասնակցելու համար անհրաժեշտ է ներկայացնել. ա/ հայտ, բ/ աճուրդին մասնակցության համար սահմանված 5000 դրամի չափով վճարի անդորրագիր, գ/ անձնագիր, իրավաբանական անձանց համար՝ հիմնադիր փասթաթղթեր: Հայտերի ընդունումը դադարեցվում է աճուրդի կայացման օրվանից երեք օր առաջ: Աճուրդի կանոնակարգին և վաճառվելիք լոտերին մասնակիցները կարող են ծանոթանալ մինչև աճուրդի բացման նախորդ օրը՝ յուրաքանչյուր երկուշաբթի, չորեքշաբթի և ուրբաթ օրերին՝ ժամը 9:00-17:00 ընկած ժամանակահատվածում /բացառությամբ 13:00-14:00 ընկած ժամանակահատվածը/: Լրացուցիչ տեղեկությունների համար դիմել Քաջարանի համայնքապետարան /հեռ. 0285-3-21-81/

Հասցե` ք,Քաջարան, Լեռնագործների 4

Հեռ..` +374 93 195905

Վեբ կայք` www.kajaran.am

Էլ. փոստ`