Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Վարձակալության մրցույթ

25.04.2023

Տիպ` Հողամասը վարձակալության և (կամ) կառուցապատման իրավունքով տրամադրելու նպատակով անցկացվող մրցույթների մասին հայտարարություններ
Հայտատու` Քաջարանի համայնքապետարան
Հրապարակային սակարկությունների մասին ՀՀ օրենք

ՎԱՐՁԱԿԱԼՈՒԹՅԱՆ ՄՐՑՈՒՅԹ
Սյունիքի մարզի Քաջարանի համայնքապետարանը հայտարարում է համայնքային սեփականություն հանդիսացող ներքոհիշյալ հողամասի վարձակալության իրավունքի տրամադրման բաց մրցույթ:
ԼՕՏ 1 Քաջարան համայնքի սեփականություն հանդիսացող Քաջարանի համայնք, Լեռնաձոր գյուղում գտնվող գյուղատնտեսական նշանակության հնդավոր այգիներից 1,02083 հա հողամասը 10 տարի ժամկետով, որպես բազմամյա տնկարկներ օգտագործելու համար հրապարակային սակարկություններով /մրցույթով/ վարձակալության իրավունքով տրամադրել, մեկնարկային գին սահմանելով տարեկան 67000 (վաթսունյոթ հազար) ՀՀ դրամ վարձավճար:
Մրցույթը տեղի կունենա 2023թ. Մայիսի 26-ին ժամը 16:00-ին Քաջարանի համայնքապետարանի շենքում: Մրցույթին մասնակցելու համար անհրաժեշտ է ներկայացնել. ա/ հայտ, բ/ աճուրդին մասնակցության համար սահմանված 5000 դրամի չափով վճարի անդորրագիր, գ/ անձնագիր, իրավաբանական անձանց համար՝ հիմնադիր փասթաթղթեր: Հայտերի ընդունումը դադարեցվում է մրցույթի կայացման օրվանից երեք օր առաջ: Մրցույթի կանոնակարգին և վաճառվելիք լոտերին մասնակիցները կարող են ծանոթանալ մինչև մրցույթի բացման նախորդ օրը՝ յուրաքանչյուր երկուշաբթի, չորեքշաբթի և ուրբաթ օրերին՝ ժամը 9:00-17:00 ընկած ժամանակահատվածում /բացառությամբ 13:00-14:00 ընկած ժամանակահատվածը/: Լրացուցիչ տեղեկությունների համար դիմել Քաջարանի համայնքապետարան /հեռ. 0285-3-21-81/։

Հասցե` ք,Քաջարան, Լեռնագործների 4

Հեռ..` +374 93 195905

Վեբ կայք` www.kajaran.am

Էլ. փոստ`