2023 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 14-ԻՆ ԿԱՅԱՆԱԼԻՔ ՍԻՍԻԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԻ ՆՈՐԸՆՏԻՐ ԱՎԱԳԱՆՈՒ ՆԻՍՏԻ ՄԱՍԻՆ
13.04.2023
2023թ. ապրիլի 14-ին՝ ժամը 10:00-ին, Սիսիանի համայնքապետարանի դահլիճում տեղի կունենա ՀՀ Սյունիքի մարզի Սիսիան համայնքի նորընտիր ավագանու առաջին նիստը՝ հետևյալ օրակարգով.
1. Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Սիսիան համայնքի ղեկավարի երդման արարողության կազմակերպչական հարցերի մասին:
2. Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Սիսիան համայնքի ավագանու առաջին նստաշրջանի հերթական գումարման օրը սահմանելու մասին:
3. Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Սիսիան համայնքի նորընտիր ավագանու խմբակցություններ ստեղծելու մասին: