Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ՋՐՎԵԺ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ 2023 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 12-Ի ԵՐԿՐՈՐԴ ՆՍՏԱՇՐՋԱՆԻ ՀԵՐԹԱԿԱՆ ԹԻՎ 7 ՆԻՍՏԻ ՕՐԱԿԱՐԳԻ ՄԱՍԻՆ

06.05.2023

Տիպ` Ավագանու նիստի ժամանակի վերաբերյալ հայտարարություն
Հայտատու` Ջրվեժի համայնքապետարան
«Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի 59-րդ հոդվածի 5-րդ կետի համաձայն

1. Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Ջրվեժ համայնքի ավագանու 2022 թվականի դեկտեմբերի 27-ի N 129-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին:
2. «Կոտայք» ջրօգտագործողների ընկերությանը գումար հատկացնելու մասին:
3. Ջրվեժ համայնքում գործող «Ձորաղբյուրի Վահունի Կարապետյանի անվան միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ-ին ֆինանսական աջակցություն ցուցաբերելու մասին:
4. Համայնքային սեփականություն հանդիսացող գույքը անհատույց սեփականության իրավունքով տրամադրելու մասին:
5. Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Ջրվեժ համայնքի Ձորաղբյուր գյուղի գլխավոր հատակագծում փոփոխություն կատարելու մասին:
6. Հողամասի նպատակային նշանակությունը փոխելու մասին:
7. Հողամասի նպատակային նշանակությունը փոխելու մասին:
8. Քաղաքացուն սեփականության իրավունքով պատկանող շինության սպասարկման տարածքն ուղղակի վաճառքով օտարելու մասին:
9. Հողամասը համայնքային սեփականություն ճանաչելու և ուղղակի վաճառքի ձևով օտարելու թույլտվություն տալու մասին:
10. Հողամասը համայնքային սեփականություն ճանաչելու մասին:
11. Հողամասը համայնքային սեփականություն ճանաչելու մասին:
12. Հողամասը համայնքային սեփականություն ճանաչելու մասին:
13. Ռոբերտ Վիգենի Պետրոսյանի ավագանու անդամության լիազորությունները վաղաժամկետ դադարեցնելու մասին:
14. Ջրվեժ համայնքի ավագանու հերթական նիստի գումարման օրը սահմանելու մասին:

Համայնքի ավագանու անդամների գրանցումը Ջրվեժի համայնքապետարանի աշխատակազմն իրականացնելու է 2023 թվականի մայիսի 12-ին, ժամը 16:30-17:00-ն:

Հասցե` Կոտայքի մարզ, գ․Ջրվեժ, Մելքոնյան փողոց, թիվ 76

Հեռ..` 010684929

Վեբ կայք` www.jrvezh.am

Էլ. փոստ`