Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

ՄԵՂՐԻ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ ՉՈՐՐՈՐԴ ՆՍՏԱՇՐՋԱՆԻ N6 ՀԵՐԹԱԿԱՆ ՆԻՍՏԸ

08.05.2023

Տիպ` Ավագանու նիստի ժամանակի վերաբերյալ հայտարարություն
Հայտատու` ՀՀ Սյունիքի մարզի Մեղրիի համայնքապետարան
<<Տեղական ինքնակառավարման մասին>> օրենք հոդված 63

Տեղեկացնում ենք, որ 2023 թվականի մայիսի 10-ին ժամը 15:00-ին տեղի կունենա Մեղրի համայնքի ավագանու չորրորդ նստաշրջանի N6 հերթական նիստը հետևյալ օրակարգով․ 1)Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Մեղրի համայնքի ավագանու 2022 թվականի դեկտեմբերի 27-ի N141-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին։ 2)Փոխադրամիջոցի գույքահարկի արտոնություն սահմանելու մասին։ 3)Պետական սեփականություն հանդիսացող հողամասերի կառուցապատման իրավունքի տրամադրման տարեկան վարձավճարներ սահմանելու մասին։ 4)Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության կողմից իրականացվող «Լավ կառավարում հանուն տեղական զարգացման Հարավային Կովկասում» ծրագրի շրջանակներում գործադրվող՝ ՀՀ համայնքների սոցիալ-տնտեսական զարգացման դրամաշնորհային հիմնադրամի միջոցով ՀՀ համայնքներում ՄԱԿ-ի կայուն զարգացման 2030 օրակարգի և կայուն զարգացման նպատակների տեղայնացմանն ուղղված դրամաշնորհային մրցույթին մասնակցելուն և համաֆինանսավորումը ապահովելուն համաձայնություն տալու մասին։ 5)Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Մեղրի համայնքի ավագանու չորրորդ նստաշրջանի հերթական նիստի գումարման օրը սահմանելու մասին

Հասցե` ՀՀ Սյունիքի մարզ, Մեղրի համայնք, Զ․Անդրանիկի 2

Հեռ..` 286 4 3500

Վեբ կայք` www.meghri.am

Էլ. փոստ`