Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Հաստատել Ջերմուկ համայնքի ավագանու չորրորդ նստաշրջանի առաջին՝ 2023 թվականի սեպտեմբերի 26–ի նիստի հետևյալ օրակարգը.

19.09.2023

Տիպ` Ավագանու նիստի ժամանակի վերաբերյալ հայտարարություն
Հայտատու` Ջերմուկի համայնքապետարան
«Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀօրենքի 63 հոդված 1-ին մաս

1․ Հաստատել Ջերմուկ համայնքի ավագանու չորրորդ նստաշրջանի առաջին՝ 2023 թվականի սեպտեմբերի 26–ի նիստի հետևյալ օրակարգը.
1․1․ Ջերմուկ համայնքի 2023 թվականի բյուջեի երկրորդ եռամսյակի կատարման հաշվետվությունը հաստատելու մասին․
1․2․ Հայաստանի Հանրապետության Վայոց ձորի մարզի Ջերմուկ համայնքի 2024-2026 թվականների միջնաժամկետ ծախսերի ծրագիրը հաստատելու մասին․
1․3․ Ջերմուկի համայնքապետարանի հաշվեկշռում առկա տրակտորը և կցորդները վարձակալությամբ տրամադրելուն համաձայնություն տալու մասին
1․4 Ջերմուկ համայնքի սեփականություն հանդիսացող հողամասը Հայաստանի Հանրապետությանը սեփականության իրավունքով փոխանցելու համաձայնություն տալու մասին․
1․5․ Ջերմուկ համայնքի ավագանու 2023 թվականի փետրվարի 24-ի N 15-Ա որոշման մեջ փոփոխություններ և լրացում կատարելու մասին
1․6․ Ջերմուկ համայնքի ավագանու 2023 թվականի ապրիլի 21-ի N 39-Ա որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին
1․7․ Ջերմուկ համայնքի վարչական տարածքում գտնվող հողամասերը վարձակալության իրավունքով օգտագործման տրամադրելու համաձայնություն տալու, տարեկան վարձավճարի չափը և պայմանները հաստատելու մասին
1․8․ Ջերմուկ համայնքի վարչական տարածքում գտնվող հողամասերը օտարելու, աճուրդային եղանակով վաճառքի մեկնարկային գներն ու պայմանները հաստատելու մասին
1․9․ Դրամական օգնություն տրամադրելու մասին․
1․10․ Ջերմուկ համայնքի ավագանու չորրորդ նստաշրջանի հերթական նիստի գումարման օրը սահմանելու մասին
2․ Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից։

Հասցե` Մյասնիկյան 8

Հեռ..` 060․74․70.77

Վեբ կայք` jermuk.am

Էլ. փոստ`