Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

ՀՀ Կոտայքի մարզի Ակունքի համայնքապետարանը տեղեկացնում է համայնքի ավագանու հերթական նիստի մասին

20.10.2023

Տիպ` Ավագանու նիստի ժամանակի վերաբերյալ հայտարարություն
Հայտատու` Ակունքի համայնքապետարան
ՀՀ տեղական ինքնակառավարման մարմիններ օրենքի 63-րդ հոդված,1-ին մաս

ՀՀ Կոտայքի մարզի Ակունքի համայնքապետարանը տեղեկացնում է, որ ս․թ․ հոկտեմբերի 27-ին՝ ժամը 11։00-ին, Ակունքի համայնքապետարանի նիստերի դահլիճում տեղի կունենա համայնքի ավագանու հերթական նիստը։ Օրակարգային հարցերն են՝
1․Հաղորդում Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Ակունք համայնքի 2023 թվականի բյուջեի երրորդ եռամսյակի կատարման վերաբերյալ,
2․Հայաստանի Հանրապետության 2024 թվականի պետական բյուջեից սուբվենցիա ստանալու նպատակով Ակունք համայնքում իրականացվող ծրագրերի բյուջետային ֆինանսավորման հայտերը հաստատելու մասին,
3.Հողամասերի նպատակային նշանակությունը փոխելու և հասցեավորման օբյեկտների անվանման մասին,
4․Ակունք համայնքի սեփականություն հանդիսացող հողամասերը,համայնքի սեփականություն ճանաչված գույքը օտարելու մասին,
5․Ակունք համայնքի ավագանու երրորդ նստաշրջանի հերթական նիստ հրավիրելու մասին։

Հասցե` ՀՀ Կոտայքի մարզ, Ակունք համայնք, Ակունք բնակավայր, Կենտրոնական խճուղի 72

Հեռ..` 077870825

Էլ. փոստ`