Աշտարակ համայնքի ավագանու նիստի վերաբերյալ
03.11.2023
Տեղեկացնում եմ Ձեզ այն մասին, որ Աշտարակ համայնքի ավագանու նիստը տեղի կունենա 2023թ. նոյեմբերի 10-ին ժամը 17:00-ին, Աշտարակի համայնքապետարանի նիստերի դահլիճում:
Օ Ր Ա Կ Ա Ր Գ
1․ Աշտարակ համայնքի ավագանու նիստի օրակարգը հաստատելու մասին:
2. Հարկային արտոնություն տալու մասին:
3․ Հայաստանի Հանրապետության Արագածոտն մարզի Աշտարակ համայնքի ավագանու մի շարք որոշումների մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին։
4․ Համայնքային սեփականություն հանդիսացող գույքերն անհատույց օգտագործման տրամադրելու մասին։
5․ Տեղական վճար սահմանելու մասին:
6․ Տեղական վճարի արտոնություն տալու մասին:
7․ Ծառահատում կատարելու թույլտվություն տալու մասին:
8․ ՀՀ Արագածոտնի մարզի Աշտարակ համայնքի Արուճ, Կարբի և Օշական բնակավայրերում հողամասերի նպատակային նշանակության փոփոխությունը հաստատելու մասին։
9․ Համայնքային սեփականություն հանդիսացող հողամասի գործառնական նշանակությունը փոփոխելու և ուղղակի վաճառքով օտարելու մասին։
10. Գյուղատնտեսական արտադրական շենք-շինությունների կառուցման նպատակով հողամասերի նպատակային նշանակությունը փոփոխելու մասին։
11. Համայնքային սեփականություն հանդիսացող հողամասն ուղղակի վաճառքով օտարելու մասին։
12. Աշտարակ համայնքի Օշական և Արտաշավան բնակավայրերում նրբանցքի և փակուղիների համարակալման մասին։
13. Հայաստանի Հանրապետության Աշտարակի համայնքային սեփականություն հանդիսացող որոշ հողամասեր աճուրդ-վաճառքով օտարելու, կառուցապատման և վարձակալության իրավունքով /մրցույթ/ տրամադրելու թույլտվություն տալու մասին։
14. Հայաստանի Հանրապետության Արագածոտն մարզի Աշտարակ համայնքի ավագանու հինգերորդ նստաշրջանի չորրորդ նիստի օրը սահմանելու մասին։
ԱՇՏԱՐԱԿԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՔԱՐՏՈՒՂԱՐ` Ս. Ս Ա Հ Ա Կ Յ Ա Ն
Հասցե` ՀՀ Արագածոտնի մարզ, ք․ Աշտարակ, Ն․ Աշտարակեցու հր․ 7
Հեռ..` /0232/ 3-10-26
Վեբ կայք` www.ashtarak.am
Էլ. փոստ`