Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

ՋԵՐՄՈՒԿ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ ՉՈՐՐՈՐԴ ՆՍՏԱՇՐՋԱՆԻ ՀԵՐԹԱԿԱՆ՝ 2023 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 27–Ի ՆԻՍՏԻ ՄԱՍԻՆ

20.12.2023

Տիպ` Ավագանու նիստի ժամանակի վերաբերյալ հայտարարություն
Հայտատու` Ջերմուկի համայնքապետարան
«Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀօրենքի 63 հոդված 1-ին մաս

1․ Հաստատել Ջերմուկ համայնքի ավագանու չորրորդ նստաշրջանի հերթական՝ 2023 թվականի դեկտեմբերի 27–ի նիստի հետևյալ օրակարգը՝
1․1․ Հայաստանի Հանրապետության Վայոց ձորի մարզի Ջերմուկ համայնքում 2024 թվականի տեղական տուրքերի և վճարների դրույքաչափեր և տեղական վճարների արտոնություններ սահմանելու մասին․
1․2․ 2024 թվականի համար Ջերմուկ համայնքի և համայնքային ենթակայության կազմակերպությունների կողմից մատուցվող ծառայությունների դիմաց գանձվող վճարների դրույքաչափերը և արտոնությունները սահմանելու մասին
1․3․ Ջերմուկ համայնքի ենթակա բյուջետային հիմնարկների և ՀՈԱԿ-ների աշխատակիցների թվաքանակը, հաստիքացուցակները և պաշտոնային դրույքաչափերը հաստատելու և Ջերմուկ համայնքի ավագանու 2022 թվականի հունվարի 11-ի N 3-Ա որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին․
1․4․ Ջերմուկ համայնքի ղեկավարի վարձատրության չափը որոշելու, Ջերմուկի համայնքապետարանի աշխատակազմի կառուցվածքը, աշխատակիցների թվաքանակը, հաստիքացուցակը, պաշտոնային դրույքաչափերը հաստատելու և Ջերմուկ համայնքի ավագանու 2023 թվականի փետրվարի 24-ի N 15-Ա որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին․
1․5․ Ջերմուկի համայնքապետարանի աշխատակազմի համայնքային ծառայության պաշտոնների անվանացանկում լրացում կատարելու համար Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարին դիմելու մասին․
1․6․ Հայաստանի Հանրապետության Վայոց ձորի մարզի Ջերմուկ համայնքի 2024 թվականի բյուջեն հաստատելու մասին․
1.7. Զավեն Վարդանյանի հիշատակը հավերժացնող հուշատախտակի տեղադրման մասին
1․8․ Ջերմուկ համայնքի վարչական տարածքում գտնվող հողամասերը օտարելու, աճուրդային եղանակով վաճառքի մեկնարկային գներն ու պայմանները հաստատելու մասին
1․9․ Դրամական օգնություն տրամադրելու մասին
1․10․ Ջերմուկ համայնքի ավագանու հինգերորդ նստաշրջանի առաջին նիստի գումարման օրը սահմանելու մասին

Հասցե` Մյասնիկյան 8

Հեռ..` 060․74․70.77

Վեբ կայք` jermuk.am

Էլ. փոստ`