Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

ՀՀ ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՄԱՐՏՈՒՆԻ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ 2024 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 29-Ի ՎԵՑԵՐՈՐԴ ՆՍՏԱՇՐՋԱՆԻ ԵՐԿՐՈՐԴ ՀԵՐԹԱԿԱՆ ՆԻՍՏԻ ՄԱՍԻՆ

22.03.2024

Տիպ` Ավագանու նիստի ժամանակի վերաբերյալ հայտարարություն
Հայտատու` ՀՀ Գեղարքունիքի մարզի Մարտունու համայնքապետարան
<<Տեղական ինքնակառավարման մասին>> ՀՀ օրենքի 63-րդ հոդվածի 1-ին մաս

2024 թվականի մարտի 29-ին, ժամը 15։00-ին Մարտունու համայնքապետարանի նիստերի դահլիճում (հասցեն՝ ք․ Մարտունի, Շահումյան 2, 4-րդ հարկ) տեղի կունենա ՀՀ Գեղարքունիքի մարզի Մարտունի համայնքի ավագանու վեցերորդ նստաշրջանի երկրորդ հերթական նիստը։
Օրակարգում՝
1) Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի մարտունի համայնքի 2024 թվականի բյուջեում փոփոխություններ կատարելու մասին.
2) Համայնքային սեփականություն հանդիսացող տարածքների (հողամասերի) սահմաններին կից Մարտունի համայնքի Մարտունի քաղաքի, Վաղաշեն, Ներքին Գետաշեն, Ձորագյուղ, Ծովինար, Ծակքար, Աստղաձոր, Լիճք բնակավայրերի բնակիչների կողմից իրենց հողամասերում ինքնակամ կառուցված շինությունների օրինականացմանը համաձայնություն տալու մասին.
3) Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Մարտունի համայնքի «Զոլաքարի մանկապարտեզ» համայնքային ոչ առևտրային կազմակերպությանն անհատույց օգտագործման իրավունքով անշարժ գույք տրամադրելու մասին.
4) Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Մարտունի համայնքի ավագանու 2022 թվականի հունվարի 27-ի «Մարտունու համայնքապետարանի խնամակալության և հոգաբարձության հանձնաժողով ստեղծելու և նրա անհատական կազմը հաստատելու մասին» №39-Ա որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին.
5) Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Մարտունի համայնքի բնակիչներին դրամական օգնություններ տրամադրելու մասին.
6) Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Մարտունի համայնքի Մադինա բնակավայրում գտնվող 05-062-0023-0008, 05-062-0024-0015, 05-062-0011-0009 և 05-062-0049-0007 կադաստրային ծածկագրերով ընդհանուր բաժնային սեփականություն հանդիսացող անշարժ գույքերի՝ Մարտունի համայնքի 1/2 բաժնեմասերը Սամվել Մանուկի Խաչատրյանին նվիրատվությամբ օտարելու մասին.
7) Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Մարտունի համայնքի Լիճք բնակավայրի վարչական սահմաններում գտնվող համայնքային սեփականություն հանդիսացող 05-039-0420-0017 կադաստրային ծածկագրով 0.1251 հա մակերեսով հողամասն ուղղակի վաճառքով օտարելու մասին.
8) Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Մարտունի համայնքի Արծվանիստ բնակավայրի վարչական սահմաններում գտնվող, համայնքային սեփականություն հանդիսացող 05-016-0006-0012 կադաստրային ծածկագրով 0.06 հա մակերեսով բնակելի կառուցապատման հողամասն աճուրդային կարգով օտարելու համաձայնություն տալու մասին.
9) Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Մարտունի համայնքի Մարտունի քաղաքի վարչական սահմաններում գտնվող, համայնքային սեփականություն հանդիսացող 05-003-0499-0059 կադաստրային ծածկագրով 0.059 հա մակերեսով խառը կառուցապատման հողամասն աճուրդային կարգով օտարելու համաձայնություն տալու մասին.
10) Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Մարտունի համայնքի Ներքին Գետաշեն բնակավայրի վարչական սահմաններում գտնվող համայնքային սեփականություն հանդիսացող 05-066-0098-0029 կադաստրային ծածկագրով 0.1541 հա մակերեսով բնակելի կառուցապատման հողամասն աճուրդային կարգով օտարելու համաձայնություն տալու մասին.
11) Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Մարտունի համայնքի Ներքին Գետաշեն բնակավայրի վարչական սահմաններում գտնվող համայնքային սեփականություն հանդիսացող 05-066-0098-0030 կադաստրային ծածկագրով 0.041483 հա մակերեսով բնակելի կառուցապատման հողամասն աճուրդային կարգով օտարելու համաձայնություն տալու մասին.
12) Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Մարտունի համայնքի Լիճք բնակավայրի Ա-10 թաղամասի 1-ին փողոց, թիվ 90 հասցեում գտնվող պետական սեփականություն հանդիսացող 05-039-0218-0006 ծածկագրով 0.12 հա մակերեսով հողամասը մրցութային կարգով կառուցապատման իրավունքով տրամադրելու համաձայնություն տալու մասին.
13) Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Մարտունի համայնքի Ծովասար բնակավայրի վարչական սահմաններում գտնվող համայնքային սեփականություն հանդիսացող 05-036-0216-0003 կադաստրային ծածկագրով 0.2136 հա մակերեսով գյուղատնտեսական նպատակային նշանակության վարելահողն աճուրդային կարգով օտարելու համաձայնություն տալու մասին.
14) Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Մարտունի համայնքի Զոլաքար բնակավայրի վարչական սահմաններում գտնվող համայնքային սեփականություն հանդիսացող 05-034-0314-0035 կադաստրային ծածկագրով 2.1933 հա մակերեսով գյուղատնտեսական նպատակային նշանակության վարելահողը մրցութային կարգով վարձակալության տրամադրելու համաձայնություն տալու մասին.
15) Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Մարտունի համայնքի Գեղհովիտ բնակավայրի վարչական սահմաններում գտնվող համայնքային սեփականություն հանդիսացող 05-027-0307-0015 կադաստրային ծածկագրով 0.1948 հա մակերեսով գյուղատնտեսական նպատակային նշանակության արոտավայրը մրցութային կարգով վարձակալության տրամադրելու համաձայնություն տալու մասին.
16) Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Մարտունի համայնքի Ներքին Գետաշեն բնակավայրի վարչական սահմաններում գտնվող համայնքային սեփականություն հանդիսացող 05-066-0414-0153 կադաստրային ծածկագրով 0.7835 հա մակերեսով գյուղատնտեսական նպատակային նշանակության արոտավայրը մրցութային կարգով վարձակալության տրամադրելու համաձայնություն տալու մասին.
17) Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Մարտունի համայնքի Մարտունի քաղաքում գտնվող համայնքային սեփականություն հանդիսացող 1.0 հա մակերեսով գյուղատնտեսական նպատակային նշանակության արոտավայրը և 0.7095 հա մակերեսով գյուղատնտեսական նպատակային նշանակության այլ հողատեսքը վարձակալության տրամադրելու համաձայնություն տալու մասին.
18) Մարտունի համայնքի սեփականություն հանդիսացող տեխնիկաներով բնակչությանը մատուցվող ծառայությունների դիմաց վարձավճարներ սահմանելու մասին.
19) Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Մարտունի համայնքի ավագանու վեցերորդ նստաշրջանի երրորդ հերթական նիստի օրը սահմանելու մասին։

Հասցե` ՀՀ Գեղարքունիքի մարզ, ք․ Մարտունի, Շահումյան 2

Հեռ..` +374 93623360

Վեբ կայք` www.martuni.am

Էլ. փոստ`