Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովը հայտարարում է Լսողական ծրագրի հաճախականության օգտագործման լիցենզավորման մարզային սփռման մրցույթ անցկացնելու մասին

10.09.2021

Տիպ` Լիցենզավորող մարմինների կողմից ստեղծված հանձնաժողովների ծանուցումներ
Հայտատու` Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողով
Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի 2020 թվականի սեպտեմբերի 8-ի «Հանրային մուլտիպլեքսում սլոթի օգտագործման լիցենզավորման մրցույթի անցկացման կարգը և լիցենզիայի ձևը հաստատելու մասին» թիվ 94-Ն որոշմամբ հաստատված կարգի 12-րդ կետ

«Տեսալսողական մեդիայի մասին» օրենքի 32-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետի, 44-րդ հոդվածի 1-ին և 6-րդ մասերի, 60-րդ հոդվածի 14-րդ մասի և Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի 2020 թվականի սեպտեմբերի 8-ի «Հանրային մուլտիպլեքսում սլոթի օգտագործման լիցենզավորման մրցույթի անցկացման կարգը և լիցենզիայի ձևը հաստատելու մասին» թիվ 94-Ն որոշմամբ հաստատված կարգի դրույթների համաձայն Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովը 2021 թվականի սեպտեմբերի 10-ին հայտարարում է լսողական ծրագրի հաճախականության օգտագործման լիցենզավորման մարզային՝ ՀՀ Վայոց ձորի մարզի տարածքում սփռման մրցույթ։

Հասցե` iՀՀ, ք. Երևան, Իսահակյան 28

Հեռ..` 010 52 94 06

Վեբ կայք` www.tvradio.am

Էլ. փոստ`