Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Քրեակատարողական ծառայության քաղաքացիական ծառայության թափուր հաստիքի մրցույթ հայտարարելու վերաբերյալ

22.06.2022

Տիպ` Քրեակատարողական ծառայության թափուր պաշտոններ
Հայտատու` Քրեակատարողական ծառայություն
ՀՀ կառավարության 2018թ N1554-Ն որոշում

Հայտարարություն
Քրեակատարողական ծառայությունը հայտարարում է մրցույթ՝ քաղաքացիական ծառայության թափուր պաշտոնն զբաղեցնելու մասին

Հայտատու՝ Քրեակատարողական ծառայություն
ՀՀ կառավարության 2018 թվականի դեկտեմբերի 27-ի N 1554-Ն որոշման հավելվածի 24-րդ կետ

Քրեակատարողական ծառայությունը հայտարարում է Արտաքին մրցույթ՝ Քրեակատարողական ծառայության Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկի կադրերի և անձնակազմի հետ տարվող աշխատանքների խմբի ավագ մասնագետի (ծածկագիր՝ 12-2-ՔՀ12-Մ3-4) քաղաքացիական ծառայության թափուր պաշտոնն զբաղեցնելու համար (նստավայր՝ Հայաստան, Լոռու մարզ, ք.Վանաձոր, Տավրոսի 20):
Քրեակատարողական ծառայության Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկի կադրերի և անձնակազմի հետ տարվող աշխատանքների խմբի ավագ մասնագետի (ծածկագիր՝ 12-2-ՔՀ12-Մ3-4) պաշտոնի բնութագրի, պաշտոնն զբաղեցնող քաղաքացիական ծառայողի համար սահմանված գործառույթների, իրավունքների, պարտականությունների, պաշտոնին ներկայացվող պահանջների՝ պաշտոնի համար պահանջվող կրթության, աշխատանքային ստաժի, աշխատանքի բնագավառում փորձի, մասնագիտական գիտելիքների, կոմպետենցիաների, ինչպես նաև աշխատանքի կազմակերպական լիազորությունների և ղեկավարման շրջանակների մասին տեղեկատվությունը ներառված է պաշտոնի անձնագրում, որի էլեկտրոնային օրինակին կարող եք ծանոթանալ հետևյալ հղմամբ՝ Պաշտոնի անձնագիր:
Մրցույթին մասնակցելու համար քաղաքացին էլեկտրոնային եղանակով ներկայացնում է՝
1. դիմում (առցանց),
2. անձնագրի և/կամ նույնականացման քարտի լուսապատճենը (եթե անձը նույնականացման կամ սոցիալական քարտ չի կցվում, ապա անհրաժեշտ է կցել անձին հանրային ծառայության համարանիշ տրամադրելու մասին տեղեկանքի կամ հանրային ծառայության համարանիշի տրամադրումից հրաժարվելու մասին տեղեկանքի
լուսապատճենը),
3. բարձրագույն կրթությունը հավաստող փաստաթղթի(երի) լուսապատճենը,
4. աշխատանքային գործունեությունը հավաստող փաստաթղթի(երի) լուսապատճենը,
5. արական սեռի անձինք՝ նաև զինվորական գրքույկի կամ դրան փոխարինող ժամանակավոր զորակոչային տեղամասին կցագրման վկայականի լուսապատճենը,
6. լուսանկար՝ 3X4 չափսի:
Մրցույթին մասնակցելու համար փաստաթղթերի ներկայացման վերջնաժամկետը հայտարարության հրապարակմանը հաջորդող 4-րդ աշխատանքային օրն է (աշխատանքային օրերը հաշվարկվում են քսանչորսժամյա ռեժիմով)՝ մինչև 2022 թվականի հունիսի 28-ը ներառյալ:
Մրցույթի թեստավորման փուլը կանցկացվի 2022 թվականի հուլիսի 25-ին՝ ժամը 14:30-ին, ՀՀ արդարադատության նախարարության շենքում (հասցե՝ Հայաստան, ք. Երևան, Կենտրոն վարչական շրջան, Վ. Սարգսյան 3/8):
Մրցույթի հարցազրույցի փուլը կանցկացվի 2022 թվականի հուլիսի 27-ին՝ ժամը 11:00-ին, Քրեակատարողական ծառայության կենտրոնական մարմնի վարչական շենքում (ք. Երևան, Շենգավիթ վարչական շրջան, Արշակունյաց 63):
Մրցույթի հարցազրույցի փուլը կանցկացվի «Հարցարան» ձևաչափով:
Հիմնական աշխատավարձը 175932 (հարյուր յոթանասունհինգ հազար ինը հարյուր երեսուներկու ) ՀՀ դրամ է:
Նշված պաշտոնին հավակնող անձը պետք է լինի բարեկիրթ, պարտաճանաչ, հավասարակշռված, գործնական, ունենա նախաձեռնողականություն և պատասխանատվության զգացում:
Թեստում ընդգրկվող մասնագիտական գիտելիքների վերաբերյալ թեստային առաջադրանքները կազմված են հետևյալ բնագավառներից՝
• «Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենք
Հղումը՝ «Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենք
(հոդվածներ՝ 2-6, 10-18, 22-26, 30-34, 40-42)
• Սահմանադրություն.
Հղումը՝ ՀՀ Սահմանադրություն
(հոդվածներ՝ 1-5, 12-15, 25-28, 33, 38-48, 55, 64-71, 80-90, 103-110, 117-118, 121-125, 131-139, 146, 151-159, 160-167, 170-179, 187, 199, 204.)
• «Քաղաքացիական ծառայության մասին» ՀՀ օրենք,
Հղումը՝ «Քաղաքացիական ծառայության մասին» ՀՀ օրենք
(հոդվածներ՝ 4-39)
• «Քրեակատարողական ծառայության մասին» ՀՀ օրենք.
Հղումը՝ «Քրեակատարողական ծառայության մասին» ՀՀ օրենք
(հոդվածներ՝ 2, 9-14, 16-18, 20-22, 35-43)
• «Հանրային ծառայության մասին» ՀՀ օրենք,
Հղումը՝ «Հանրային ծառայության մասին» ՀՀ օրենք
(հոդվածներ՝ 4-9, 14-15, 31-43)
• «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենք,
Հղումը՝ «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենք
(հոդվածներ՝ 15-21, 38-53, 70)
• «Պետական կառավարման համակարգի մարմինների մասին» ՀՀ օրենք
Հղումը՝ «Պետական կառավարման համակարգի մարմինների մասին» ՀՀ օրենք
(հոդվածներ՝ 4-7)
• ՀՀ աշխատանքային օրենսգիրք
Հղումը՝ ՀՀ աշխատանքային օրենսգիրք
(հոդվածներ՝ 3-20, 105-183)
• Ինֆորմատիկա 7-րդ դասարան։ Դասագիրք հանրակրթական դպրոցի համար։ Ս.Ս.Ավետիսյան, Ա.Վ.Դանիելյան։ Մասնագիտական խմբագիր՝ Ռ.Վ. Աղգաշյան։ Երևան 2012։
Հղումը՝ Ինֆորմատիկա 1
(պարագր. 1, 2, 3, 4)
• Ինֆորմատիկա 8-րդ դասարան։ Հանրակրթական ավագ դպրոցի ընդհանուր և հումանիտար հոսքերի համար։ Ս.Ս.Ավետիսյան, Ա.Վ.Դանիելյան։ Մասնագիտական խմբագիր՝ Ռ.Վ. Աղգաշյան։ Երևան 2013։
Հղումը՝ Ինֆորմատիկա 2
(էջեր՝ 6-46, պարագր. 1.2, 1.3, 1.5, 2, 3.1, 3.2, 3.7)
• «Գրավոր խոսք», Վազգեն Գաբրիելյան, երրորդ լրամշակված հրատարակություն, Լիմուշ հրատարակչություն, Երևան 2012 թ., էջեր՝ 71, 74-75, 82, 85-87, 96.
Հղումը՝ Գրավոր խոսք
(էջեր՝ 25, 71-96, 108-130, 179-187, 203-279)
Թեստում ընդգրկվող կոմպետենցիաների վերաբերյալ թեստային առաջադրանքները կազմված են տվյալ պաշտոնի համար սահմանված և Հայաստանի Հանրապետության կառավարության պաշտոնական ինտերնետային կայքէջում՝
https://www.gov.am/am/announcements/item/346/ հրապարակված ընդհանրական կոմպետենցիաներից, մասնավորապես
«Խնդրի լուծում»
Հղումը՝ https://www.gov.am/u_files/file/Haytararutyunner/4.pdf
«Հաշվետվությունների մշակում»
Հղումը՝ https://www.gov.am/u_files/file/Haytararutyunner/6.pdf
«Բարեվարքություն»
Հղումը՝ Բարեվարքություն
Քրեակատարողական ծառայության Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկի կադրերի և անձնակազմի հետ տարվող աշխատանքների խմբի ավագ մասնագետի (ծածկագիր՝ 12-2-ՔՀ12-Մ3-4) քաղաքացիական ծառայության թափուր պաշտոնն զբաղեցնելու համար անցկացվող մրցույթին մասնակցելու համար դիմումներն ընդունվում են էլեկտրոնային եղանակով՝ քսանչորսժամյա ռեժիմով, Քաղաքացիական ծառայության գրասենյակի կայքէջի՝ https://cso.gov.am/ միջոցով: Էլեկտրոնային եղանակով դիմում ներկայացնելու համար անհրաժեշտ է այցելել https://cso.gov.am/ կայքէջի «Գլխավոր» էջի «Մրցույթների հայտարարություններ» բաժնի «Ղեկավար և մասնագիտական» ենթաբաժին: Ծանոթանալով մրցույթի մասին հրապարակված հայտարարության բովանդակությանը՝ քաղաքացին կարող է հայտարարության տեքստի վերջում նշված «Դիմել» ստեղնի օգնությամբ ներկայացնել էլեկտրոնային դիմում: Սեղմելով «Դիմել» ստեղնը՝ բացվում է «Մուտք» պատուհանը, որտեղ անհրաժեշտ է լրացնել վավեր էլեկտրոնային փոստի հասցե, գաղտնաբառ և սեղմել «Գրանցվել» կոճակը, եթե առաջին անգամ է դիմում ներկայացվում վերոնշյալ կայքէջի միջոցով, իսկ եթե արդեն գրանցված է, անհրաժեշտ է սեղմել «Մուտք» կոճակը:
Հաջորդ քայլով անհրաժեշտ է բացված պատուհանի վերևի աջ անկյունում՝ «Իմ էջը» բաժնում («Ծանուցումներ» (զանգակ նշանի տեսքով է) բաժնի կողքը), լրացնել անձնական տվյալները և «Կրթություն», «Օտար լեզուներ», «Համակարգչային ծրագրեր» բաժինները, պարտադիր լրացման ենթակա բոլոր դաշտերը, կցել հայտարարության մեջ նշված անհրաժեշտ փաստաթղթերի լուսապատճենները, լուսանկարը և սեղմել «Պահպանել փոփոխությունները» ստեղնը:
Լրացնելով «Իմ էջի» անձնական տվյալները, կցելով անհրաժեշտ փաստաթղթերը՝ անհրաժեշտ է արդեն իսկ գրանցված օգտատիրոջ էջում՝ «Մրցույթներ» բաժնում գտնել կոնկրետ պաշտոնի համար անցկացվող մրցույթի մասին հրապարակված հայտարարությունը և «Գործողություններ» ենթաբաժնի ներքո նշված «Դիմել» ստեղնով ներկայացնել դիմումը, որից անմիջապես հետո քաղաքացին ստանում է ծանուցում դիմումն ընդունվելու մասին:
Դիմումի կարգավիճակի մասին տեղեկատվություն կարելի է ստանալ նաև օգտատիրոջ անձնական էջի «Մրցույթներ» բաժնի «Հայտարարություններ» ենթաբաժնում կոնկրետ պաշտոնի համար հայտարարված մրցույթի տողում «Գործողություններ» ենթաբաժնի ներքո գրառումից.նշված հատվածում՝
ա) եթե ակտիվ է «Դիմել» ստեղնը, ապա դիմումը դեռևս գրանցված չէ,
բ) եթե ակտիվ է «Իմ դիմումը» ստեղնը, ապա դիմումը ներկայացված է Քաղաքացիական ծառայության գրասենյակ, և այն ուսումնասիրման փուլում է,
գ) եթե ակտիվ է «Խմբագրել» ստեղնը, ապա անհրաժեշտ է խմբագրել դիմումը՝ շտկելով փաստաթղթերի թերություններն ու սխալները, և կրկին ներկայացնել այն:
Ներկայացված փաստաթղթերի ուսումնասիրության արդյունքում հնարավոր է փաստաթղթերը հետ վերադարձվեն քաղաքացուն՝ խմբագրման համար: Նման դեպքում քաղաքացին պարտավոր է ծանուցումն ուղարկելուց հետո՝ 2 (երկու) աշխատանքային օրվա ընթացքում կրկին դիմել՝ վերացնելով փաստաթղթերի թերություններն ու ուղղելով սխալները, որոնց մասին քաղաքացին ծանուցվում է «Իմ էջի» «Ծանուցումներ» բաժնի և էլեկտրոնային փոստի միջոցով: Փաստաթղթերի թերությունների և սխալների մասին մեկնաբանությունը քաղաքացին կարող է տեսնել՝ բացելով «Իմ էջի» «Մրցույթներ» բաժնի համապատասխան հայտարարության հերթական համարից առաջ դրված ⊕ նշանը:
Փաստաթղթերը խմբագրելու համար անհրաժեշտ է այցելել «Անձնական էջ»-ի «Մրցույթներ» բաժնի «Հայտարարություններ» ենթաբաժին, ընտրել կոնկրետ պաշտոնի համար հրապարակված հայտարարությունը, «Գործողություններ» ենթաբաժնի ներքո նշված «Խմբագրել» կոճակը սեղմել, կատարել փոփոխությունները և ներքևում նշված «Դիմել» կոճակի միջոցով դիմումը կրկին ներկայացնել:
Համակարգում գրանցվելուց հետո քաղաքացին իր «Անձնական էջ» կարող է մուտք գործել՝ այցելելով https://cso.gov.am/ կայքէջի «Գլխավոր» էջի «Մուտք» բաժին կամ https://hartak.cso.gov.am/ հղումի «Անձնական էջ» բաժինը, որտեղ անհրաժեշտ է լրացնել գրանցված էլեկտրոնային փոստի հասցեն և գաղտնաբառը:
ՀՀ քաղաքացիները թեստավորմանը ներկայանում են անձնագրով և/կամ նույնականացման քարտով կամ անձը հաստատող այլ փաստաթղթով (զինվորական գրքույկ, ՀՀ ոստիկանության կողմից ժամանակավորապես տրվող անձը (ինքնությունը) հաստատող փաստաթուղթ):
Մրցույթին մասնակցել ցանկացող քաղաքացիները մրցույթի վերաբերյալ հարցերի և լրացուցիչ տեղեկությունների համար կարող են դիմել Քրեակատարողական ծառայության կենտրոնական մարմնի կադրերի և անձնակազմի հետ տարվող աշխատանքների բաժին (հասցե՝ Հայաստան, ք. Երևան, Շենգավիթ վարչական շրջան, Արշակունյաց 63, հեռախոսահամար՝ 060-37-37-55, էլեկտրոնային փոստի հասցե՝ kadrer@ced.am):

Հասցե` ՀՀ, ք. Երևան, Արշակունյաց 63

Հեռ..` +374-60-373755

Վեբ կայք` www.penitentiary.am

Էլ. փոստ`