Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում Միգրացիոն ծառայությունը հայտարարում է արտաքին մրցույթ՝ Միգրացիոն ծառայության վերադարձի և վերաինտեգրման բաժնի ավագ մասնագետի (ծածկագիր՝ 22-1-22.4-Մ3-1) քաղաքացիական ծառայության թափուր պաշտոնը զբաղեցնելու մասին

09.09.2020

Տիպ` Քաղաքացիական ծառայության թափուր պաշտոններ
Հայտատու` Միգրացիոն ծառայություն
Հայաստանի Հանրապետության առաջին փոխվարչապետի 2018 թվականի հուլիսի 31-ի N 29-Ն որոշմամբ հաստատված հավելվածի 69-րդ կետ


Միգրացիոն ծառայությունը հայտարարում է արտաքին մրցույթ՝ Միգրացիոն ծառայության վերադարձի և վերաինտեգրման բաժնի ավագ մասնագետի (ծածկագիր՝ 22-1-22.4-Մ3-1) քաղաքացիական ծառայության թափուր պաշտոնը զբաղեցնելու մասին:
Միգրացիոն ծառայության վերադարձի և վերաինտեգրման բաժնի ավագ մասնագետի (ծածկագիր՝ 22-1-22.4-Մ3-1) քաղաքացիական ծառայության պաշտոնի բնութագրի, պաշտոնն զբաղեցնող քաղաքացիական ծառայողի համար սահմանված իրավունքների, պարտականությունների, պաշտոնին ներկայացվող պահանջների՝ պաշտոնի համար պահանջվող կրթության, աշխատանքային ստաժի, մասնագիտական գիտելիքների, կոմպետենցիաների, ինչպես նաև աշխատանքի կազմակերպման լիազորությունների և ղեկավարման շրջանակների մասին տեղեկատվությունը ներառված է պաշտոնի անձնագրում, որի էլեկտրոնային օրինակին կարող եք ծանոթանալ կից:

Միգրացիոն ծառայության վերադարձի և վերաինտեգրման բաժնի ավագ մասնագետի (ծածկագիր՝ 22-1-22.4-Մ3-1) քաղաքացիական ծառայության պաշտոնն զբաղեցնելու համար անցկացվող մրցույթին մասնակցել ցանկացող ՀՀ քաղաքացիները պետք է անձամբ Միգրացիոն ծառայություն ներկայացնեն (հասցե՝ ք. Երևան, Քանաքեռ-Զեյթուն վարչական տարածք, Կ. Ուլնեցու 31) հետևյալ փաստաթղթերը՝
• դիմում (ձևը լրացվում է փաստաթղթերը ներկայացնելիս).
• անձնագիր կամ նույնականացման քարտ՝ պատճեններով (եթե անձը նույնականացման կամ սոցիալական քարտ չի ներկայացնում, ապա անհրաժեշտ է ներկայացնել անձին հանրային ծառայության համարանիշ տրամադրելու մասին տեղեկանք կամ հանրային ծառայության համարանիշի տրամադրումից հրաժարվելու մասին տեղեկանք՝ պատճեններով).
• բարձրագույն կրթությունը հավաստող փաստաթուղթ՝ պատճենով.
• աշխատանքային գործունեությունը հավաստող փաստաթուղթ՝ պատճենով.
• արական սեռի անձինք՝ նաև զինվորական գրքույկ՝ պատճենով, կամ դրան փոխարինող ժամանակավոր զորակոչային տեղամասից կցագրման վկայական՝ պատճենով.
• մեկ լուսանկար 3X4 սմ չափսի.
• համառոտ CV (ըստ ցանկության):

Մրցույթին մասնակցելու համար դիմումներն ընդունվում են 2020 թվականի սեպտեմբերի 9-ից մինչև 2020 թվականի սեպտեմբերի 17-ը ներառյալ՝ աշխատանքային օրերին: Դիմումները յուրաքանչյուր աշխատանքային օր ընդունվում են ժամը 9.30-ից 12.30-ը և 14:00-ից 17:00-ը, բացի շաբաթ և կիրակի օրերից:
Մրցույթի թեստավորման փուլը կանցկացվի 2020 թվականի հոկտեմբերի 9-ին՝ ժամը 11-ին, Միգրացիոն ծառայությունում (հասցե՝ ք. Երևան, Քանաքեռ-Զեյթուն վարչական տարածք, Կ. Ուլնեցու 31):
Մրցույթի հարցազրույցի փուլը կանցկացվի 2020 թվականի հոկտեմբերի 13-ին՝ ժամը 11-ին, Միգրացիոն ծառայությունում (հասցե՝ ք. Երևան, Քանաքեռ-Զեյթուն վարչական տարածք, Կ. Ուլնեցու 31):
Մրցույթի հարցազրույցի փուլը կանցկացվի «Հարցարան» ձևաչափով:
Հիմնական աշխատավարձը 175932 (մեկ հարյուր յոթանասունհինգ հազար ինը հարյուր երեսուներկու) ՀՀ դրամ է:
Նշված պաշտոնին հավակնող անձը պետք է լինի բարեկիրթ, պարտաճանաչ, հավասարակշռված, գործնական, ունենա նախաձեռնողականություն և պատասխանատվության զգացում:
Թեստում ընդգրկվող մասնագիտական գիտելիքների վերաբերյալ թեստային առաջադրանքները կազմված են հետևյալ բնագավառներից՝
• Սահմանադրություն. հոդվածներ՝ 14, 38, 40, 47, 54, 55
հղումը՝ https://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=102510
• «Քաղաքացիական ծառայության մասին» օրենք. հոդվածներ՝ 6, 10, 17, 33
հղումը՝ https://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=120807
• «Օտարերկրացիների մասին» օրենք. հոդվածներ՝ 9, 10, 16, 20
հղումը՝ https://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=73272
• «Միջազգային պայմանագրերի մասին» օրենք. հոդվածներ՝ 2, 3, 10
հղումը՝ http://www.irtek.am/views/act.aspx?aid=150581
• «Հայաստանի Հանրապետության քաղաքացիության մասին» օրենք. հոդվածներ՝ 1, 6, 9, 13, 27, 29
հղումը՝ http://www.irtek.am/views/act.aspx?aid=230
• «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենք. հոդվածներ՝ 12, 34
հղումը՝ http://www.irtek.am/views/act.aspx?aid=150549
• Ինֆորմատիկա 7-րդ դասարան։ Դասագիրք հանրակրթական դպրոցի համար։ Ս.Ս.Ավետիսյան, Ա.Վ.Դանիելյան։ Մասնագիտական խմբագիր՝ Ռ.Վ. Աղգաշյան։ Երևան 2012
հղումը՝ http://fliphtml5.com/fumf/egdx
• «Գրավոր խոսք», Վազգեն Գաբրիելյան, երրորդ լրամշակված հրատարակություն, Լիմուշ հրատարակչություն, Երևան 2012 թ., էջեր՝ 82-93
հղումը՝ http://www.parliament.am/library/books/gravor-khosq.pdf

• Օտար լեզուների (ռուսերենի և անգլերենի) ազատ տիրապետում
հղումը՝ https://lib.armedu.am/resource/23925 (ռուսաց լեզու), մաս 1, 2.6. Лексическое значение слова
հղումը՝ https://lib.armedu.am/resource/13817 (անգլերեն), մաս 1, Section 4, section 9. Ընտրել նախադասության բովանդակությանը համապատասխանող տարբերակը, Section 6. Ընտրել ուղղակի/անուղղակի խոսքի փոխակերպման ճիշտ տարբերակը։

Թեստում ընդգրկվող կոմպետենցիաների վերաբերյալ թեստային առաջադրանքները կազմված են տվյալ պաշտոնի համար սահմանված և ՀՀ Կառավարության պաշտոնական ինտերնետային կայքէջում՝
հրապարակված ընդհանրական կոմպետենցիաներից, մասնավորապես՝
• Հաշվետվությունների մշակում
հղումը՝ https://www.gov.am/u_files/file/Haytararutyunner/6.pdf
• Տեղեկատվության հավաքագրում
հղումը՝ https://www.gov.am/u_files/file/Haytararutyunner/9.pdf

Մրցույթին մասնակցել ցանկացող քաղաքացիները մրցույթի վերաբերյալ հարցերի և լրացուցիչ տեղեկությունների համար կարող են դիմել Միգրացիոն ծառայություն (հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Քանաքեռ-Զեյթուն վարչական տարածք, Կ. Ուլնեցու 31, հեռ.՝ 060 275 013, էլ. փոստի հասցե՝ migrationservice.sms@mta.gov.am):
Թեստի ձևանմուշը կցվում է:

Հասցե` ք. Երևան, Կ. Ուլնեցու 31

Հեռ..` 060275005, 091937302

Էլ. փոստ`