Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում ՀՀ Գեղարքունիքի մարզի Ակունքի համայնքապետարանը հայտարարում է մրցույթ համայնքի <<ԵԴԵՄԱԿԱՆ ՊԱՐՏԵԶ >> ՀՈԱԿ-ի տնօրենի թափուր պաշտոն զբաղեցնելու համար

13.07.2021

Տիպ` Համայնքային ոչ առևտրային կազմակերպությունների գործադիր մարմնի ղեկավարների թափուր պաշտոններ
Հայտատու` ՀՀ Գեղարքունիքի մարզի Ակունքի համայնքապետարան
ՀՀ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԵՎ ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐԻ 2020 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 26-Ի N 02-Ն ՀՐԱՄԱՆ

ՀՀ Գեղարքունիքի մարզի Ակունքի համայնքապետարանը հայտարարում է մրցույթ համայնքի <<ԵԴԵՄԱԿԱՆ ՊԱՐՏԵԶ >> ՀՈԱԿ-ի տնօրենի թափուր պաշտոն զբաղեցնելու համար
1.ՀՀ Գեղարքունիքի մարզի Ակունք համայնքի <<ԵԴԵՄԱԿԱՆ ՊԱՐՏԵԶ>> ՀՈԱԿ-ի տնօրենը
ա )իրականացնում Է նախադպրոցական ուսումնական հաստատության ընթացիկ գործունեության ղեկավարումը.
բ ) պատասխանատու է նախադպրոցական կրթության պետական չափորոշչին և համապատասխան տարիքային խմբի ծրագրերին համապատասխան ուսումնադաստիարակչական գործընթացի կազմակերպման համար: գ )պատասխանատու է հաստատություն հաճախող սաների առողջության պահպանման,կադրերի ընտրության Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքի պահանջների պահպանման համար,ինչպես նաև օրենքով և համապատասխան կազմակերպության կանոնադրության սահմանված այլ պարտավորությունների ապահովման համար
դ ) լիազոր մարմին է ներկայացնում նախադպրոցական ուսումնական հաստատության ֆինանսատնտեսական հաշվետվությունը, հաջորդ տարվա բյուջետային ֆինանսավորման հայտը.
ե )կազմում է ուսումնական հաստատության հաստիքային ցուցակն ու ծախսերի նախահաշիվը և ներկայացնում համապատասխան լիազորված մարմնի հաստատմանը. զ ) լիազոր մարմնի հավանությանն է ներկայացնում նախադպրոցական ուսումնական հաստատության զարգացման ծրագիրը կրթության պետական կառավարման լիազորված մարմնի սահմանած ձևաչափի և պահանջների համաձայն է )իրականացնում է օրենքով և նախադպրոցական ուսումնական հաստատության կանոնադրությամբ իրեն վերապահված այլ լիազորություններ:
Մրցույթին մասնակցելու իրավունք ունեն տվյալ պաշտոնը զբաղեցնելու համար ներկայացվող պահանջները բավարարող ,,հայերենին տիրապետող ,18 տարին լրացած Հայաստանի Հանրապետության այն գործունակ քաղաքացիները ովքեր ունեն `
1 ) բարձրագույն կրթություն
2 )հանրային ծառայության առնվազն 5 տարվա ստաժ կամ 5 տարվա մասնագիտական աշխատանքային ստաժ`հիմք ընդունելով ՀՀ կառավարության 2005 թվականի հունվարի 25-ի N 224-Ն որոշման 9-րդ կետով սահմանված պահանջները
3 )<<Նախադպրոցական կրթության մասին >>Հայաստանի Հանրապետության օրենքի 19-րդ հոդվածով սահմանված չափանիշները բավարարող անձը
4 )Տնօրենի պարտականությունների կատարման համար անհրաժեշտ իրավական ակտերի իմացություն (Հայաստանի Հանրապետության Սահմանադրության համապատասխան ոլորտի Հայաստանի Հանրապետության օրենսդրության և այլ իրավական ակտեր )
Տնօրենի ընտրության լրացուցիչ պայմաններն են
1 )տրամաբանելու և տարբեր իրավիճակներում կողմնորոշվելու ունակություն
2 )ֆինանսատնտեսական գործունեության իրականացման կարողություն
3 )համակարգչով և ժամանակակից այլ տեխնիկական միջոցներով աշխատելու ունակություն
4 )աշխատանքի կազմակերպման և ղեկավարման անհրաժեշտ հմտություններ
5 )ենթակաների հետ վարվելու անհրաժեշտ էթիկայի կանոնների իմացություն
6 )առնվազն մեկ օտար լեզվի իմացություն
Մրցույթին մասնակցելու համար դիմող ՀՀ քաղաքացիները Ակունքի համայնքապետարանի աշխատակազմ պետք է ներկայացնեն հետևյալ փաստաթղթերը
1 )դիմում
2 )մեկ լուսանկար 3x4 չափսի
3 )քաղվածք աշխատանքային գրքույկից կամ տեղեկանք աշխատանքային գործունեության մասին
4 )ինքնակենսագրություն
5 )անձնագրի ,բարձրագույն կրթության դիպլոմի (արական սեռի անձինք ` նաև զինգրքույկի կամ դրան փոխարինող ժամանակավոր զորակոչային տեղամասին կցագրված վկայականի )պատճեները
6 )տեղեկանք մշտական բնակության վայրից
7 )հրապարակված հոդվածների ցանկ կամ գիտական կոչումը հավաստող փաստաթղթեր (դրանց առկայության դեպքում )
Մրցույթին մասնակցելու իրավունք չունի այն անձը ով `
1 )դատական կարգով ճանաչվել է անգործունակ կամ սահմանափակ գործունակ
2 )տառապում է Հայաստանի Հանրապետության կառավարության 2019թվականի փետրվարի 15-ի թիվ 98-Ն որոշմամբ հաստատված ցանկում ընդգրկված հիվանդություններից որևե մեկով
3 )օրենքի խախտմամբ չի անցել ժամկետային պարտադիր զինվորական ծառայություն
4 )դատապարտվել է հանցագործության կատարման համար և նրա դատվածությունը սահմանված կարգով հանված կամ մարված չէ
5 )զրկվել է որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից կամ օրենքի համաձայն արգելվել է որոշակի պաշտոններ զբաղեցնել:
6 )Ներկայացրել է փաստաթղթեր ,որոնք չեն համապատասխանում սահմանված պահանջներին,լրիվ չեն կամ թերի են:
7 ) 65 տարին լրացած քաղաքացիները
Մրցույթին մասնակցել ցանկացող ՀՀ քաղաքացիներ լրացուցիչ տեղեկություններ ստանալու համար կարող են դիմել ՀՀ Գեղարքունիքի մարզի Ակունքի համայնքապետարան (հասցե`գ.Ակունք Բարեկամության փ. , 1 հասցե հեռախոս 094445030)
Փաստաթղթերը ընդունվում են ամեն օր ժամը 10-ից մինչև 18:00-ն բացի շաբաթ և կիրակի օրերից:Նշված թափուր պաշտոնը զբաղեցնելու համար հայտարարված մրցույթը կկայանա 2021 թվականի օգոստոսի 13-ին ժամը 12:00-ին Ակունքի համայնքապետարանի շենքում: Դիմումների ընդունման վերջնաժամկետն է 2021 թվականի օգոստոսի 03-ը ժամը 18:00-ն:

Հասցե` ՀՀ Գեղարքունիքի մարզ, գ․ Ակունք, Բարեկամության 1

Հեռ..` 094445030

Վեբ կայք` akunqmta.am

Էլ. փոստ`