Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ՄԱՐԶԻ ԵՂԵԳԻՍ ՀԱՄԱՅՆՔԻ 2022 ԹՎԱԿԱՆԻ ԲՅՈՒՋԵԻ ԿԱՏԱՐՄԱՆ ՏԱՐԵԿԱՆՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ, ԵՎ 2022 ԹՎԱԿԱՆԻ ՏԱՐԵԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՊԼԱՆԻ ԻՐԱԿԱՆԱՑՎԱԾ ԾՐԱԳՐԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

23.02.2023

Տիպ` Համայնքների բյուջեների կատարման մասին հաշվետվություններ
Հայտատու` ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ՄԱՐԶԻ ԵՂԵԳԻՍԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Հայաստանի Հանրապետության Բյուջետային համակարգի մասին 36-րդ հոդվածի գ) ենթակետ

ՆԵՐԱԾՈՒԹՅՈՒՆ

2022թ-ին Եղեգիս համայնքում աշխատանքներն ու ծրագրերն իրականացվել են` համաձայն համայնքի 2017-2022թթ. հնգամյա զարգացման ծրագրի դրույթներին, 2022թ. տարեկան աշխատանքային պլանի, հաշվի առնելով համայնքի առկա ռեսուրսները, առանձնահատկությունները, զարգացման գերակա ուղղությունները, նախապես քարտեզագրված ծրագրային առաջնահերթությունները:
2022-ի համար նախատեսվել էր իրականացնել՝
1. Շատին բնակավայրի վարչական սահմաններում գտնվող հողամասերի գնում՝ մանկապարտեզի կառուցման նպատակով։
2. Ոռոգման խողովակաշարի կառուցում՝ Եղեգիս համայնքի Քարագլուխ, Սալլի, Հորս, Աղնջաձոր, Թառաթումբ, Հորբատեղ, Արտաբույնք, Շատին, Վարդահովիտ բնակավայրերում։
3. Արտաքին էլեկտրալուսավորության իրականացում՝ Եղեգիս համայնքի Շատին, Աղնջաձոր, Թառաթումբ, Հորս, Հերմոն, Քարագլուխ բնակավայրերում։
4. Խմելու ջրի խողովակաշարի կառուցում և վերանորոգում, ՕԿՋ-ի վերանորոգում՝ Գողթանիկ, Եղեգիս, Վարդահովիտ, Քարագլուխ, Շատին, Թառաթումբ բնակավայրերում։
5. Համայնքի 9 բնակավայրերում Արևային ֆոտովոլտային կայանների տեղադրում։
Տնտեսական և սոցիալական զարգացման ուղված այլ ծրագրեր։
Հաշվետվությունը բաղկացած է ըստ եռամսյակներ կատարված աշխատանքներից և համայնքի կապիտալ ձեռքբերումներից 2022 թվականի ընթացքում։

ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ԻՐԱԿԱՆԱՑՎԱԾ ԾՐԱԳՐԵՐԸ

ՀՀ Վայոց ձորի մարզի Եղեգիս համայնքում իրականացված աշխատանքների շնորհիվ գրանցվել են զգալի արդյունքներ, ըստ ոլորտների և ուղղությունների:
Համայնքի Շատին, Վարդահովիտ, Սալլի, Աղնջաձոր, Քարագլուխ, Թառաթումբ, Գողթանիկ, Հերմոն, Հորս, Արտաբույնք, Հորբատեղ, Եղեգիս բնակավայրերում ամեն շաբաթ կատարվել են սանիտարական մաքրման և աղբահանման աշխատանքներ։

2022թ. 1-ին եռամսյակում կատարված աշխատանքները

1. Ձնմաքրման աշխատանքներ Թառաթումբ, Աղնջաձոր, Հորբատեղ, Հորս, Սալլի, Քարագլուխ բնակավայրերում։
2. Շատին բնակավայրի 5-րդ փողոցի փոսալցման աշխատանքներ։

2022թ. 2-րդ եռամսյակում կատարված աշխատանքները

1. Կատարվել է Քարագլուխ բնակավայրում հանդամիջյան ճանապարհների բարեկարգման աշխատանքներ։
2. Կատարվել է Հորս բնակավայրում մակատեղիների մաքրման և ճանապարհների բարեկարգման աշխատանքներ։
3. Կատարվել է Քարագլուխ բնակավայրում "Սալլիի վազեր" կոչվող հողամաս տանող ճանապարհի բարեկարգման աշխատանքներ։
4. Կատարվել է Աղնջաձոր բնակավայրում "Կալասեր" և "Ալուձոր" կոչվող դաշտամիջյան ճանապարհների մաքրման աշխատանքներ։
5. Կատարվել է Վարդահովիտ բնակավայրում արոտներ տանող ճանապարհների բարեկարգման աշխատանքներ։
6. Կատարվել է Վարդահովիտ բնակավայրում ոռոգման առվի փորման աշխատանքներ։
7. Կատարվել է Եղեգիս բնակավայրում ոռոգման առվի փորման աշխատանքներ։
8. Կատարվել է Շատին բնակավայրում ոռոգման առվի փորման աշխատանքներ։
9. Կատարվել է Աղնջաձոր բնակավայրում "Ձավար գյուղ" կոչվող տարածքից դեպի լիճ տանող ճանապարհի բարեկարգման աշխատաններ։
10. Կատարվել է Շատին բնակավայրում "Շատիվանք" տանող ճանապարհի բարեկարգման աշխատաններ։
11. Կատարվել է Հերմոն և Գողթանիկ բնակավայրերի ճանապարհների բարեկարգման աշխատաններ։
12. Կատարվել է ջրագծի վերանորոգում Սալլի- Շատին բնակավայրերում։
13. Կատարվել է Շատին բնակավայրում ոռոգման առվի մաքրում 500մ։
14. Կատարվել է Սալլի բնակավայրում սեպտիկաի փորման աշխատանքներ։
15. Կատարվել է Սալլի բնակավայրի ճանապարհների բարեկարգման աշխատանքներ։
16. Կատարվել է Հերմոն - Գողթանիկ հատվածում խմելու ջրագծի վերանորոգման աշխատանքներ։
17. Կատարվել է Հորս բնակավայրում ոռոգում առուների վերանորոգման աշխատանքներ։
18. Կատարվել է Արտաբույնք- Սմբատաբերտ- Ցախած քար և Հորբատեղ բնակավայրի հանդամասի ճանապարհների բարեկարգման աշխատանքներ։
19. Կատարվել է Վարդահովիտ-Սևաժայռ ճանապարհների բարեկարգման աշխատանքներ։
20. Կատարվել է Աղնջաձոր բնակավայրի խմելու ջրի վերանորոգման աշխատանքներ։
21. Կատարվել է բն․ Հերմոն-Գողթանիկ ճամապարհների շեբենապատում։
22. Կատարվել է բն․ Հերմոն ոռոգման առվի նորոգում։
23. Կատարվել է բն․ Եղեգիս ոռոգման ջրի ակունքի վերանորոգում։
24. Կատարվել է բն․ Շատին հանդամիջյան ճանապարհի վերանորոգում։
25. Կատարվել է բն․ Հորբատեղ ներբնակավայրային ճանապարհի նորոգում։
26. Կատարվել է բն․ Եղեգիս հանդամիջյան ճանապարհի վերանորոգում։
27. Կատարվել է բն․ Գողթանիկ ներբնակավայրային ճանապարհային նորոգում։
28. Կատարվել է բն․ Գողթանիկ ոռոգման առվի նորոգում։
29. Կատարվել է բն․ Քարագլուխ հանդամիջյան ճանապարհների նորոգում։
30. Կատարվել է բն․ Սալլի դաշտամիջյան ճանապարհների նորոգում։
31. Կատարվել է բն․ Հորբատեղ սար տանող ճանապարհի նորոգում։
32. Կատարվել է բն․ Աղնջաձոր սար տանող ճանապարհի նորոգում։
33. Կատարվել է բն․ Թառաթումբ ճանապարհների շեբենապատում։


2022թ. 3-րդ եռամսյակում կատարված աշխատանքները


1. Կատարվել է Սալլի բնակավայրի փողոցների բարեկարգման աշխատանքներ։
2. Կատարվել է Սալլի բնակավայրի ջրագծի ապամոնտաժման աշխատանքներ։
3. Կատարվել է Արտաբույնք բնակավայրի դպրոցի կոյուղագծի նորոգման աշխատանքներ։
4. Կատարվել է Թառաթումբ բնակավայրում «Խնձորանոց» տանող ճանապարհի բարեկարգման աշխատանքներ։
5. Կատարվել է Շատին բնակավայրի «Ցած դեմեր» կոչվող տարածքում ճանապարհի բարեկարգման աշխատանքներ։
6. Կատարվել է Արտաբույնք բնակավայրում ջրագծի փորման աշխատանքներ։
7. Կատարվել է Հերմոն բնակավայրում վթարված ջրագծի նորոգման աշխատանքներ։
8. Կատարվել է Շատին բնակավայրում ներբնակավայրային ճանապարհների երկրորդային ասֆալտով հարթեցման աշխատանքներ։
9. Կատարվել է Թառաթումբ բնակավայրում ներբնակավայրային ճանապարհների երկրորդային ասֆալտով հարթեցման աշխատանքներ։
10. Կատարվել է Եղեգիս բնակավայրում ներբնակավայրային ճանապարհների երկրորդային ասֆալտով հարթեցման աշխատանքներ։

2022թ. 4-րդ եռամսյակում կատարված աշխատանքները


1. Կատարվել է Շատին, Սալլի, Եղեգիս, Հորս, Քարագլուխ, Թառաթումբ և Վարդահովիտ բնակավայրերում ներբնակավայրային ճանապարհների երկրորդային ասֆալտով հարթեցման աշխատանքներ։
2. Կատարվել է Շատին, Սալլի, Եղեգիս, Հորս, Քարագլուխ, Թառաթումբ, Վարդահովիտ բնակավայրերում հիմնական փողոցների, գերեզմաններ տանող ճանապարհների և հասարակական օբյեկտների ճանապարհների բարեկարգման աշխատամքներ։
3. Կատարվել է Սալլի բնակավայրի «Արիլի» և գետաբերանի պտղատու այգիների ճանապարհների բարեկարգման աշխատանքներ։
4. Կատարվել է Արտաբույնք բնակավայրում 300 մ ջրագծի փորում և հետլիցքի աշխատանքներ։
5. Կատարվել է Հորբատեղ բնակավայրում ջրահեռացման առուների փորման և գերեզմանների հատվածում ճանապարհի բարեկարգման աշխատանքներ։
6. Կատարվել է Արտաբույնք բնակավայրում վթարված ջրագծի նորոգման աշխատանքներ։
7. Կատարվել է Թառաթումբ բնակավայրում գերեզմանների վերևի հատվածում պաշտպանիչ ջրահեռացման առվի փորման աշխատանքներ։
8. Կատարվել է Աղնջաձոր բնակավայրում խմելու ջրի վնասված հատվածի վերանորոգման աշխատանքներ։
9. Կատարվել է Գողթանիկ բնակավայրում 100 մ խմելու ջրագծի փորման աշխատանքներ։
10. Կատարվել է Վարդահովիտ բնակավայրում ոռոգման ցանցի նորոգման և փորման աշխատանքներ։
11. Կատարվել է Աղնջաձոր բնակավայրում պատմական հուշարձան համարվող հին կամուրջի կողապատի հետլիցքի և տարածքում նորոգման աշխատանքներ։


ՍՈՒԲՎԵՆՑԻՈՆ ԾՐԱԳՐԵՐԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ

1. Ավարտվել է Շատին բնակավայրում հողատարածքի գնման աշխատանքները։
2. Ավարտվել են Եղեգիս համայնքի Շատին, Հորս, Քարագլուխ, Հերմոն, Թառաթումբ և Աղնջաձոր բնակավայրերի փողոցային լուսավորության ցանցի կառուցման աշխատանքները՝
• Շատին բնակավայրում լուսավորվել է /3180մ/ հենասյուների քանակը՝ 106 հատ։
• Աղնջաձոր բնակավայրում լուսավորվել է /510մ/ հենասյուների քանակը՝ 17 հատ։
• Թառաթումբ բնակավայրում լուսավորվել է /1800 մ/ հենասյուների քանակը՝ 60 հատ։
• Հորս բնակավայրում լուսավորվել է /420մ/ հենասյուների քանակը՝ 14 հատ։
• Հերմոն բնակավայրում լուսավորվել է /390 մ/ հենասյուների քանակը՝ 13 հատ։
• Քարագլուխ բնակավայրում լուսավորվել է /360 մ/ հենասյուների քանակը՝ 12 հատ։
3. Ավարտվել են Եղեգիս համայնքի Եղեգիս, Գողթանիկ, Քարագլուխ, Շատին և Թառաթումբ բնակավայրերի խմելու ջրի ջրագծերի վերանորոգման աշխատանքները՝
• Գողթանիկ 92մ 63մմ պոլիէթիլենային խողովակ և 2 նոր կապտաժ,
• Եղեգիս 490մ 110մմ պոլիէթիլենային խողովակ,
• Քարագլուխ 170մ վերգետնյա ջրագիծ և Քարագլուխ ՕԿՋ-ի վերակառուցում,
• Թառաթումբ 160մ 110մմ պոլիէթիլենային խողովակ,
• Շատին 40մ 102մմ պողպատե խողովակ։

4. Ավարտվել են Եղեգիս համայնքի Շատին, Քարագլուխ, Հորս, Թառաթումբ, Աղնջաձոր, Արտաբունք, Հորբատեղ և Սալլի բնակավայրերի ոռոգման առուների վերանորոգման աշխատանքները՝
• Քարագլուխ բնակավայր 370մ ոռոգման առվի կառուցում,
• Սալլի բնակավայր 345մ ոռոգման առվի կառուցում,
• Հորս բնակավայր 250մ ոռոգման առվի կառուցում,
• Աղնջաձոր բնակավայր 370մ ոռոգման առվի կառուցում,
• Թառաթումբ բնակավայր 350մ ոռոգման առվի կառուցում,
• Հորբատեղ բնակավայր250մ ոռոգման առվի կառուցում,
• Արտաբույնք բնակավայր 330մ ոռոգման առվի կառուցում և 50մ վերանորոգում,
• Շատին բնակավայր 514մ ոռոգման առվի կառուցում։

ԲԱՂԱԴՐԻՉ 2 ԾՐԱԳԻՐ

ՀՏԶՀ-ի կողմից իրականացվող ՍՆՏԶ Ծրագիրը, որի արդյունքում արևային ֆոտովոլտային կայաններ կտեղադրվեն և կհոգան հոսանքների ծախսերը՝
1. Արտաբույքի մշակույթի տան, վարչական շենքի, փողոցային լուսավորության,
2. Հորբատեղի վարչական շենքի, փողոցային լուսավորության,
3. Հերմոնի վարչական շենքի, փողոցային լուսավորության,
4. Վարդահովիտի վարչական շենքի, մշակույթի տան, փողոցային լուսավորության,
5. Գողթանիկի վարչական շենքի, փողոցային լուսավորության,
6. Հորսի վարչական շենքի, փողոցային լուսավորության,
7. Սալլիի վարչական շենքի, փողոցային լուսավորության
8. Աղնջաձոր ակումբ, փողոցային լուսավորության,
9. Թառաթումբի վարչական շենքի։

Կազմող՝ համայնքի տուրիզմի և տնտեսական զարգացման պատասխանատու՝
Շուշանիկ Դանիելյան
էլեկտրոնային փոստ shushan.danielyan96@mail.ru

Հասցե` ՀՀ Վայոց ձորի մարզ, համայնք Եղեգիս, գյուղ Շատին, փողոց 1, շենք 1

Հեռ..` 077672034

Վեբ կայք` www.yeghegis.am

Էլ. փոստ`