Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում ՀՀ քննչական կոմիտեի ծառայողների թեկնածությունների ցուցակը համալրելու նպատակով լրացուցիչ գրավոր քննություն անցկացնելու մասին

04.11.2020

Տիպ` Որակավորման քննություններ անցկացնելու մասին
Հայտատու` Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտե
«Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի մասին» ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 10-րդ մաս

Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի ծառայողների թեկնածությունների ցուցակը համալրելու համար անցկացվող գրավոր քննությունը տեղի կունենա 2021թ. հունվարի 27-ին, ՀՀ քննչական կոմիտեում /ք.Երևան, Մամիկոնյանց 46/5, հեռ. 011-880-119, 011-880-144, 011-880-147/, Էլ. հասցե kadrer.qnnchakankomite@gmail.com:
Փաստաթղթերն ընդունվում են 2020թ. նոյեմբերի 03-ից դեկտեմբերի 04-ը ներառյալ:
Գրավոր քննությանը մասնակցելու հայտեր կարող են ներկայացնել այն անձինք, ովքեր կներկայացնեն ներքոնշյալ փաստաթղթերը և միաժամանակ կբավարարեն «Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի մասին» ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 10-րդ մասով սահմանված պահանջներին:

Անհրաժեշտ փաստաթղթերի ցանկը.
- դիմում՝ ձեռագիր կամ տպագիր գրված (ձև 1),
- կադրերի հաշվառման անձնական թերթ (լրացնել և տպել դիմերեսին և դարձերեսին) (ձև 2),
- ինքնակենսագրություն (ձև 3)` ըստ ստորև ներկայացված ձևաչափի՝ ձեռագիր գրված,
- 4X6 չափսի 2 լուսանկար՝ կանայք դասական հագուստով, տղամարդիք՝ փողկապ կոստյումով,
- անձնագրի կամ նույնականացման քարտի, սոց.քարտի (նույնականացման քարտի առկայության դեպքում պարտադիր չէ), պետական հավատարմագրված բարձրագույն իրավաբանական դիպլոմի կամ դիպլոմների և միջուկի, զին. գրքույկի, աշխատանքային գրքույկի պատճենները,
- ՀՀ կառավարության 02.04.2015թ. թիվ 350-Ն որոշման հավելված 3-ով հաստատված ֆիզիկական արատների և հիվանդությունների բացակայության մասին տարածքային բուժ.հաստատությունից (ձև 4), հոգեբուժական և նարկոլոգիական դիսպանսերներից տեղեկանք,
- բնութագիր աշխատանքի կամ վերջին ուսումնական հաստատության վայրից:

Ծանոթություն՝ քննության հարցաշարը (ձև 5), մասնակցության դիմումի, կադրերի հաշվառման անձնական թերթիկի, ինքնակենսագրության ձևի և բժշկական տեղեկանքի ձևաթղթերը կցվում են.
Դիմումները ընդունվում են ամբողջական լրացված և ստորագրված: Փաստաթղթերը ներկայացնել ծրարավորված և գցել ՀՀ քննչական կոմիտեի կենտրոնական ապարատի վարչական շենքի 1-ին հարկում առկա փոստային արկղի մեջ, իսկ փաթեթներում անհրաժեշտ շտկումները կկատարվեն բացառելով անմիջական շփումը:
Դիմումների ոչ ամբողջական փաթեթներին ընթացք չի տրվելու:

Տվյալներ, որոնք պարտադիր են ինքնակենսագրության մեջ.
 անուն, հայրանուն, ազգանուն,
 ծննդյան օր, ամիս, տարեթիվ,
 կրթություն ( նշելով դպրոցի, բարձրագույն ուսումնական հաստատության անվանումը, դրանք ընդունվելու և ավարտելու տարեթվերը),
 ծառայունը զինված ուժերում, կոչումը (եթե արական սեռի հավակնորդ է),
 աշխատանքային փորձ (կազմակերպությունների անվանումը, զբաղեցրած պաշտոններն՝ ըստ ժամանակագրության),
 ընտանեկան կարգավիճակ, փոխկապակցված անձանց տվյալները (կին/ամուսին, երեխաներ, ծնողներ, եղբայր, քույր),
 բնակության և հաշվառման հասցեն,
 ստորագրութուն և ամսաթիվ:

Հասցե` ք.Երևան, Մամիկոնյանց 46/5

Հեռ..` 011-880-119, 011-880-144, 011-880-147

Վեբ կայք` www.investigative.am

Էլ. փոստ`