Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեում Հայաստանի Հանրապետության պետական միջոցների հաշվին թարգմանչի, սուրդոթարգմանչի և տեսողական սահմանափակումների պատճառով հաշմանդամություն ունեցող անձի օգնականի ծառայություններ մատուցող անձի ծառայությունների ձեռքբերման նպատակով հայտարարված մրցույթի մասին

22.11.2022

Տիպ` Մրցույթի մասին հրապարակային ծանուցումներ
Հայտատու` Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտե
ՀՀ կառավարության 2018թ. դեկտեմբերի 20-ի N 1509-Ն և 2018թ. նոյեմբերի 22-ի N 1334-Ն որոշում

Պատվիրատուն` ՀՀ քննչական կոմիտեն, որը գտնվում է ք.Երևան, Մամիկոնյանց 46/5 հասցեում, հայտարարում է մրցույթ, որն իրականացվում է մեկ փուլով:

Սույն ընթացակարգի արդյունքում ընտրված մասնակցին սահմանված կարգով կառաջարկվի կնքել նախաքննական մարմնի պահանջով բանավոր և գրավոր (նյութերի գրավոր հաստատված) թարգմանություններ, այդ թվում քրեական վարույթի նյութերի գրավոր հաստատված թարգմանություններ և տեսողական սահմանափակումների պատճառով հաշմանդամություն ունեցող անձի օգնականի ծառայություններ մատուցող անձ ապահովելու ծառայությունների մատուցման պայմանագիր (այսուհետ` պայմանագիր)։
Հայտի լեզուն հայերենն է:
Մրցույթի հայտերն անհրաժեշտ է ներկայացնել փաստաթղթային ձևով՝ ք.Երևան, Մամիկոնյանց 46/5 հասցեով:
Սույն հայտարարությունը կազմվել է հիմք ընդունելով ՀՀ կառավարության 2018թ. դեկտեմբերի 20-ի N 1509-Ն և 2018թ. նոյեմբերի 22-ի N 1334-Ն որոշման պահանջները:

Հայտերի բացումը տեղի կունենա 2022 թվականի դեկտեմբերի 06-ին ժամը 12:00-ին, ք.Երևան Մամիկոնյանց 46/5 հասցեում։
Սույն հայտարարության հետ կապված լրացուցիչ տեղեկություններ ստանալու համար կարող եք դիմել մրցույթային հանձնաժողովի քարտուղար Արաքսյա Պողոսյանին:

Հեռախոս՝ 011 880 129, 093 51 81 49
Էլ փոստ՝ external@investigative.am
Պատվիրատու՝ ՀՀ քննչական կոմիտե:

Հարգելի՛ մասնակից, նախքան հայտ կազմելը և ներկայացնելը, խնդրում ենք մանրամասն ուսումնասիրել սույն հայտարարությունը, քանի որ հայտարարությանը չհամապատասխանող հայտերը ենթակա են մերժման:

Հասցե` ք.Երևան, Մամիկոնյանց 46/5

Հեռ..` 011 880 129, 093 51 81 49

Վեբ կայք` www.investigative.am

Էլ. փոստ`