Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում Թիվ ԵԱԴԴ/1799/02/16 քաղաքացիական գործով դատական ծանուցագիր

25.10.2016

Տիպ` Դատական ծանուցումներ
Հայտատու` Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 78-րդ հոդվածի 7-րդ մաս

Թիվ ԵԱԴԴ/1799/02/16 քաղաքացիական գործով
դատական ծանուցագիր

պատասխանող Գեննադի Սերգեյի Գալոյանին
ք.Երևան, Մարգարյան փողոց, 1-ին նրբանացք, 1 շենք, բն. 36

ՀՀ Երևան քաղաքի Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի դատավոր Ս.Երիցյանի վարույթում է գտնվում քաղաքացիական գործն ըստ հայցի Լիլիանա Ռաշիդի Գասպարյանի ընդդեմ Մարինե Ռուբենի Ասատրյանի, Գեննադի Սերգեյի Գալոյանի` պարտապանի բաժինն առանձնացնելու, դրա անհնարինության դեպքում գույքը հրապարակային սակարկություններով վաճառելու և պարտապանի բաժնի վրա բռնագանձում տարածելու պահանջի մասին:
Դուք տեղեկացվում եք, որ վերոնշյալ քաղաքացիական գործով դատական նիստը նշանակվել է 2016 թվականի դեկտեմբերի 8-ին, ժամը 16:00-ին (ք.Երևան, Նազարբեկյան թաղամաս, 40, 3-րդ հարկ, դատական նիստերի թիվ 6 դահլիճ, հեռ. 39-95-96), և Դուք (Ձեր ներկայացուցիչը) նշված օրը և ժամին անձնագրով, սոցիալական քարտով և դրանց պատճեններով կանչվում եք դատարան վերոնշյալ քաղաքացիական գործով մասնակցելու որպես դատավարության կողմ:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 79-րդ հոդվածի 6-րդ կետի պահանջներից ելնելով՝ Դուք տեղեկացվում եք վերը նշված դատական նիստին Ձեր չներկայանալու հետևանքի մասին, իսկ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 1498-րդ հոդվածի 1-ին մասի, 118-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ դատական նիստի ժամանակի և վայրի մասին պատշաճ ձևով տեղեկացված հայցվորի կամ պատասխանողի, ինչպես նաև դատավարության այլ մասնակիցների չներկայանալն արգելք չէ գործի քննության համար:
Հիմք ընդունելով վերոգրյալները՝ խնդրվում է ներկայանալ և (կամ) ապահովել Ձեր ներկայացուցչի մասնակցությունը գործով նշանակված դատական նիստին

Դատավորի օգնական Ա.Հովհաննիսյան

Հասցե` ՀՀ, ք. Երևան, Նազարբեկյան թաղամաս 40

Հեռ..` +374 10 399596/117

Էլ. փոստ`