Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

ՇԴ/5923/02/16 քաղաքացիական գործով դատական ծանուիցագիր

07.03.2017

Տիպ` Դատական ծանուցումներ
Հայտատու` ՀՀ Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարան
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 78-րդ հոդվածի 7-րդ մաս

ՇԴ/5923/02/16
07.03.2017թ
Ե----------
Պատասխանող Արթուր Նիկոլայի Մարտիրոսյանին
/ք. Գյումրի, Ղորղանյան 1-ին նրբ., տուն 5/

2017 թվականի մարտի 29-ին ժամը 10:00-ին ՀՀ Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանում /ք.Գյումրի, Անկախության հր. 7, թիվ 4 դատական նիստերի դահլիճ/ քննվելու է քաղաքացիական գործն ըստ հայցի Լիանա Սամվելի Մարտիրոսյանի ընդդեմ Արթուր Նիկոլայի Մարտիրոսյանի՝ ամուսնալուծության պահանջի մասին:
Դուք նախազգուշացվում եք, որ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 95-րդ հոդվածի համաձայն՝ պարտավոր եք հայցադիմումը վարույթ ընդունելու մասին որոշումն ստանալուց հետո՝ երկշաբաթյա ժամկետում, դատարան ուղարկել հայցադիմումի պատասխան՝ դրանում նշելով դատարանի անվանումը, որտեղ ներկայացվել է հայցը, հայցվորի անունը, ազգանունը (անվանումը), հայցում ներկայացված յուրաքանչյուր պահանջն ընդունելու կամ դրա դեմ մասնակի կամ ամբողջությամբ առարկելու Ձեր դիրքորոշումը:
Առարկելու դեպքում պատասխանում մասնավորապես պետք է անդրադարձ կատարվի հետևյալ հարցերին՝
ա) հայցի հիմքում ընկած այն փաստերը, որոնք Դուք չեք ընդունում,
բ) արդյոք հայցվորի կողմից ներկայացված փաստերն էական նշանակություն ունեն գործի լուծման համար,
գ) այն փաստերը, որոնք ընկած են առարկությունների հիմքում, և այն ապացույցները, որոնք հաստատում են այդ փաստերից յուրաքանչյուրը՝ համապատասխան նշումով, թե ինչ փաստի հաստատմանն է այն ուղղված,
դ) պատասխանին կցվող փաստաթղթերի և ներկայացվող ապացույցների ցանկը:
Հայցադիմումի պատասխանի հետ Դուք պետք է ներկայացնեք Ձեր տիրապետման ներքո գտնվող բոլոր հնարավոր գրավոր և իրեղեն ապացույցները, որոնք հաստատում են Ձեր պնդած փաստերը, եթե Դուք կրում եք դրանց ապացուցման պարտականությունը, և եթե այդ ապացույցները հնարավոր է կցել պատասխանին, հայցադիմումի պատասխանը և կից փաստաթղթերը հայցվորին և գործին մասնակցող այլ անձանց ուղարկելը հավաստող ապացույցները: Հայցադիմումի պատասխանը պետք է ստորագրի պատասխանողը կամ նրա ներկայացուցիչը: Ներկայացուցչի ստորագրած պատասխանին պետք է կցվի նրա՝ պատասխանն ստորագրելու լիազորությունը հավաստող փաստաթուղթը:
Դուք նախազգուշացվում եք, որ հայցադիմումի պատասխան չներկայացնելը դատարանը կարող է գնահատել որպես Ձեր կողմից հայցվորի վկայակոչած փաստերի ընդունում:
Միաժամանակ տեղեկացվում է, որ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 118-րդ հոդվածի համաձայն՝ Ձեր կողմից դատաքննությանը չներկայանալու դեպքում դատական նիստը կարող է անցկացվել Ձեր բացակայությամբ՝ ներկայացված փաստաթղթերի և նյութերի հիման վրա:



ԴԱՏԱՎՈՐԻ ՕԳՆԱԿԱՆ` Ա.ՋԱՆՈՅԱՆ

Հասցե` ՀՀ, ք. Գյումրի, Անկախության հր.7

Հեռ..` +374 312 55859

Էլ. փոստ`