Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

ԹԻՎ ԵԿԴ/1061/02/16 քաղաքացիական գործով դատական ծանուցագիր

17.07.2017

Տիպ` Դատական ծանուցումներ
Հայտատու` ՀՀ Երևան քաղաքի Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 78-րդ հոդվածի 4-րդ մաս


0018, ք. Երևան, Տիգրան Մեծի 23/1 հեռ. (0037410) 299450; www.court.am

« 13 » հուլիսի 2017թ.

«Մեդիկորե» ՍՊԸ
/ք.Երևան, Հանրապետության 58/




Դատարանի վարույթում է գտնվում թիվ ԵԿԴ 1061/02/16 քաղաքացիական գործն ըստ հայցի «Մեդպրոգրես» ՍՊԸ-ի, Հռիփսիմե Բաբայանի ընդդեմ «Մեդիկորե» ՍՊԸ-ի` գործարար համբավն արատավորող տեղեկությունները հերքելու, հրապարակված նյութը կայքից հեռացնելու և պատճառված վնասը փոխհատուցելու պահանջի մասին:
Տեղեկացնում ենք, որ վերոհիշյալ քաղաքացիական գործով դատական նիստը նշանակված է 2017 թվականի նոյեմբերի 13-ին ժամը 15:00-ին Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշվարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում(ք. Երևան, Թբիլիսյան խճուղի 3/9, 2-րդ հարկ, թիվ 7 դահլիճ):
Նշված օրը և ժամին Դուք կանչվում եք Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան վերոհիշյալ քաղաքացիական գործով որպես պատասխանող:
Ձեզ պարզաբանվում է, որ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 28-րդ հոդվածի 1-ին կետի 1-ին ենթակետի համաձայն` գործին մասնակցող անձինք իրավունք ունեն ծանոթանալ գործի նյութերին, քաղվածքներ անել, ստանալ դրանց պատճենները` հաշվի առնելով սույն օրենսգրքի 8-րդ հոդվածի և այլ օրենքների պահանջները:
Վերոգրյալի հիման վրա խնդրում եմ ապահովել դատական նիստին Ձեր ներկայացուցչի մասնակցությունը՝ պատշաճ լիազորագրով և անձը հաստատող փաստաթղթով:
Միաժամանակ Դուք տեղեկացվում եք, որ Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան ուղարկվող փաստաթղթերը պետք է ներկայացվեն նույն դատարանի գրասենյակ` ք. Երևան, Տիգրան Մեծի 23/1 հասցեով:


Դատավորի օգնական Ա.ՋԱՎԱԽՅԱՆ

Հասցե` ք. Երևան, Տ. Մեծի պող. 23/1

Հեռ..` +374 10 299450

Էլ. փոստ`