Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

թիվ ԵՄԴ/3159/02/17 քաղաքացիական գործով Յակոբ Թաթարեանին ուղղված դատական ծանուցագիր

07.12.2017

Տիպ` Դատական ծանուցումներ
Հայտատու` Երևան քաղաքի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարան
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 78-րդ հոդվածի 7-րդ մաս

Երևան քաղաքի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանի դատավորª Ա. Մկրտչյանի վարույթում է թիվ ԵՄԴ/3159/02/17 քաղաքացիական գործն ըստ հայցիª Սիրարփի Ասատրյանիª ընդդեմ Մարվան Զեիթունի, երրորդ անձª Վահրամ Աղաբալյանի և Յակոբ Թաթարեանիª 30.09.2016 թվականին Մարվան Յուսեֆի Զեիթունի և Վահրամ Սիմոնի Աղաբալյանի միջև կնքված և 04.11.2016թ.-ին մարվան Յուսեֆի Զեիթունի և Յակոբ Սարգսի Թաթարեանի միջև կնքված ավտոմեքենաների առուվաճառքի պայմանագրերը անվավեր ճանաչելու և անվավերության հետևանքներ կիրառելու պահանջի մասին:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 78-րդ հոդվածի 7-րդ մասի համաձայնª եթե դատավարության մասնակից ֆիզիկական անձն իր հասցեն չի հայտնել, կամ նրա հայտնած հասցեով ուղարկված ծանուցագիրը վերադարձվել է դատարան, կամ դատական նիստը սկսվելու պահին դատարանը չի ստացել ծանուցման մասին անդորրագիրը, ապա դատարանը դատական ծանուցագիրը ուղարկում է այդ անձի հաշվառման հասցեով, ինչպես նաև համապատասխան համայնքի ղեկավարին (Երևան քաղաքում` համապատասխան վարչական շրջանի ղեկավարին):
Յակոբ Թաթարեանին պատշաճ կերպով ուղարված ծանուցագիրը ետ է վերադարձվել դատարան:
Յակոբ Թաթարեանի հաշվառման հասցեն է՝ ք. Երևան, Ռոստոմի փող., 29 շենք, բն. 72
Սույն գործով դատական նիստ է նշանակված 2018թ-ի հունվարի 26-ին ժամըª 11:00-ին:

Հասցե` ք. Երևան, Եր. Օտյան 53/2

Հեռ..` +37410722907

Էլ. փոստ`