Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում Թիվ ՇԴ/4210/02/17 քաղաքացիական գործով պատասխանող Սմբատ Նորայրի Մկրտչյանի վերաբերյալ դատական ծանուցագիր:

16.04.2018

Տիպ` Դատական ծանուցումներ
Հայտատու` ՀՀ Շիրակի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատրան
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 78-րդ հովդածի 7-րդ մաս


Հ Ա Յ Ա Ս Տ Ա Ն Ի Հ Ա Ն Ր Ա Պ Ե Տ Ո Ւ Թ Յ Ա Ն
Շ Ի Ր Ա Կ Ի Մ Ա Ր Զ Ի Ը Ն Դ Հ Ա Ն Ո Ւ Ր Ի Ր Ա Վ Ա Ս ՈՒ Թ Յ Ա Ն Ա Ռ Ա Ջ Ի Ն Ա Տ Յ Ա Ն Ի Դ Ա Տ Ա Ր Ա Ն

Ք. Գյումրի, Անկախության հր. 7, հեռ. /0312/ 5 71 60, shirak-dataran@mail.ru

ՇԴ-25-Ե-
07 մարտի 2018թ.
ՇԴ/4210/02/17

Պատասխանող Սմբատ Նորայրի Մկրտչյանին
ք. Գյումրի, Մատնիշյան փող. 337

Սույնով տեղեկացվում է, որ թիվ ՇԴ/4210/02/17 քաղաքացիական գործն ըստ հայցի` «Վեոլիա Ջուր» ՓԲ ընկերության ընդդեմ Սմբատ Նորայրի Մկրտչյանի` գումարի բռնագանձման պահանջի մասին դատական նիստը տեղի կունենա 2018թ. ապրիլի 18-ին, ժամը 11:40-ին, Շիրակի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանում /ք. Գյումրի, Անկախության հր. 7, 2-րդ հարկ, 7-րդ դահլիճ/:
ՀՀ քաղ. դատ. օր. 95-րդ հոդվածի համաձայն՝ Դուք պարտավոր եք հայցադիմումը ստանալուց հետո՝ երկշաբաթյա ժամկետում, դատարան ուղարկել հայցադիմումի պատասխան, որը պետք է պարունակի դատարանի անվանումը, որտեղ ներկայացվել է հայցը, հայցվորի անունը, ազգանունը /անվանումը/, հայցում ներկայացված յուրաքանչյուր պահանջը ընդունելու կամ դրա դեմ մասնակի կամ ամբողջությամբ առարկելու մասին Ձեր դիրքորոշումը: Առարկելու դեպքում պատասխանում մասնավորապես պետք է անդրադարձ կատարվի հետեւյալ հարցերին, թե հայցի հիմքում ընկած որ փաստերը Դուք չեք ընդունում, արդյոք հայցվորի ներկայացրած փաստերն էական նշանակություն ունեն գործի լուծման համար, այն փաստերը, որոնք ընկած են առարկությունների հիմքում, եւ այն ապացույցները, որոնք հաստատում են այդ փաստերից յուրաքանչյուրը՝ համապատասխան նշումով, թե ինչ փաստի հաստատմանն է այն ուղղված, պատասխանին կցվող փատաթղթերի եւ ներկայացվող ապացույցների ցանկը: Պատասխանին կից պարտավոր եք ներկայացնել Ձեր տիրապետման ներքո գտնվող բոլոր հնարավոր գրավոր եւ իրեղեն ապացույցները, որոնք հաստատում են Ձեր պնդած փաստերը, եթե Դուք կրում եք դրանց ապացուցման պարտականությունը, եւ եթե այդ ապացույցները հնարավոր է կցել պատասխանին, հայցադիմումի պատասխանը եւ կից փաստաթղթերը հայցվորին և գործին մասնակցող այլ անձանց ուղարկելը հավաստող ապացույցները: Հայցադիմումի պատասխան չներկայացնելը դատարանը կարող է գնահատել որպես Ձեր կողմից հայցվորի վկայակոչած փաստերի ընդունում:
Խնդրվում է մասնակցությունն ապահովել դատական նիստին, ներկայանալ անձը հաստատող փաստաթղթով:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 118-րդ հոդվածի համաձայն` դատական նիստի ժամանակի և վայրի մասին պատշաճ ձևով տեղեկացված պատասխանողի կամ հայցվորի չներկայանալն արգելք չէ գործի քննության համար:
Միաժամանակ տեղեկացվում է, որ հայցադիմումը կից փաստաթղթերով դեպոնացված է ՀՀ Շիրակի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանում, որին կարող եք ծանոթանալ աշխատանքային օրերին ժամը 9:00-ից մինչև 18:00-ն:

ԴԱՏԱՎՈՐ՝ Բ.ՄԿՐՏՉՅԱՆ

Հասցե` ք.Գյումրի, Անկախության հր. 7

Հեռ..` /0312/ 5 71 60

Էլ. փոստ`