Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում ԱՐԱԴ/2528/02/16 քաղաքացիական գործով դատական ծանուցագիր

23.05.2018

Տիպ` Դատական ծանուցումներ
Հայտատու` ՀՀ Արագածոտնի մարզի ընդհանուր իրավասության դատարան
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 95-րդ հոդվածի 6-րդ մաս

Պատասխանող Բակուր Քալանթարյանին
/ՀՀ, քաղաք Երևան, Սարի թաղ, 21-րդ փողոց, տուն 32/

ԱՐԱԴ/2528/02/16 քաղաքացիական գործով ըստ հայցի Մայիս, Հասմիկ և Աշոտ Ադամյանների ընդդեմ Արաքսի Ադամյանի և Բակուր Քալանթարյանի, երրորդ անձ՝ «Աշտարակ» նոտարական գրասենյակ, ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի մարզերի միավորված ստորաբաժանում և ՀՀ արդարադատության նախարարության դատական ակտերի հարկադիր կատարման ծառայության Արագածոտնի մարզային բաժին՝ ըստ օրենքի ժառանգության իրավունքի վկայագիրը մասնակի, էլեկտրոնային աճուրդի արդյունքում կնքված առուվաճառքի պայմանագիրը, սեփականության իրավունքի երկու գրանցումները անվավեր ճանաչելու, Մայիս Ադամյանին ժառանգությունն ընդունած ժառանգ ճանաչելու և Հասմիկ ու Աշոտ Ադամյանների սեփականության իրավունքը ճանաչելու պահանջների մասին, 2018 թվականի մայիսի 10-ին, ժամը 13:30-ին նշանակված նախնական դատական նիստը կայացել է Ձեր բացակայությամբ` ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 118-րդ հոդվածի համաձայն:
Տեղեկացվում է, որ սույն քաղաքացիական գործով հաջորդ նախնական դատական նիստը տեղի կունենա 2018 թվականի հունիսի 4-ին, ժամը` 14:30-ին, ՀՀ Արագածոտնի մարզի ընդհանուր իրավասության դատարանում (ՀՀ Արագածոտնի մարզ, քաղաք Աշտարակ, Էջմիածնի խճուղի 65, դատական նիստերի դահլիճ թիվ 3):

Դատավոր Գ. Նարինյանի օգնական՝ Լ. Գալստյան

Հասցե` ՀՀ, Արագածոտնի մարզ, քաղաք Աշտարակ, Էջմիածնի խճուղի 65

Հեռ..` +374 0232-3-65-08

Էլ. փոստ`