Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

ՇԴ3/1161/02/17 քաղաքացիական գործով դատական ծանուցում

13.06.2018

Տիպ` Դատական ծանուցումներ
Հայտատու` ՀՀ Շիրակի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան
ՀՀ քաղաքացիական դատավարության օրնեսգրքի 78-րդ հոդվածի 7-րդ մաս


Աննա Բաղդասարյանին
ՀՀ, Շիրակի մարզ, գ. Սարալանջ, 6-րդ փող., տուն 6

ՀՀ Շիրակի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի դատավոր Լ. Հովհաննիսյանի 15.05.2018 թվականի որոշման համաձայն՝ ըստ հայցի՝ <<Կամուրջ>> ՈՒՎԿ ՓԲ ընկերության (այսուհետ նաև՝ Հայցվոր կամ Ընկերություն) ընդդեմ Ալինա Վարուժանի Բաղդասարյանի, Վարուժան Բաղդասարյանի, Ավետիք Բաղդասարյանի, Աննա Բաղդասարյանի, Մերի Բաղդասարյանի, Սարգիս Բաղդասարյանի, Կարինե Բաղդասարյանի և Գայանե Դավթյանի` ընդհանուր գույքից բաժինն առանձնացնելու, բաժնի վրա բռնագանձում տարածելու, իսկ դրա անհնարինության դեպքում գույքը հրապարակային սակարկություններով վաճառելու պահանջների մասին:
Դուք ծանուցվում եք, որ վերոհիշյալ քաղաքացիական գործով նախնական դատական նիստը նշանակվել է 2018 թվականի հունիսի 19-ին, ժամը 14:30-ին (ՀՀ, Շիրակի մարզ, ք. Մարալիկ, Հրանտ Շահինյա 198 1-ին հարկ, դատական նիստերի դահլիճ թիվ 1) և Դուք (Ձեր ներկայացուցիչը) նշված օրը և ժամին անձը հաստատող փաստաթղթով (ներկայացուցիչը նաև՝ պատշաճ լիազորագրով) կանչվում եք Դատարան վերոհիշյալ քաղաքացիական գործով` որպես պատասխանող:
Ձեզ, ՀՀ քաղաքացիական դատավարության 27 և 29 հոդվածների համաձայն որպես գործին մասնակցող անձ` դատավարության պատասխանող կողմ, պարզաբանվում է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 28 հոդվածով սահմանված գործին մասնակցող անձանց իրավունքներն ու պարտականությունները.
Վերը նշված հոդվածի համաձայն.
Դուք ունեք հետևյալ իրավունքները.
1) ծանոթանալ գործի նյութերին, քաղվածքներ անել, ստանալ դրանց պատճենները` հաշվի առնելով հիշյալ օրենսգրքի 8 հոդվածի և այլ օրենքների պահանջները (դատարանի գրասենյակ մուտքագրված դիմումի առկայության դեպքում).
2) հայտնել բացարկներ.
3) ներկայացնել ապացույցներ և մասնակցել դրանց հետազոտմանը` հաշվի առնելով օրենսգրքի 8 հադվածի և այլ օրենքների պահանջները.
4) հարցեր տալ, միջնորդություններ անել, բացատրություններ տալ դատարանին.
5) գործի քննության ընթացքում ծագող բոլոր հարցերի վերաբերյալ ներկայացնել իրենց փաստարկները.
6) առարկել գործին մասնակցող այլ անձանց միջնորդությունների, փաստարկների դեմ.
7) բողոքարկել դատական ակտերը.
8) օգտվել օրենսգրքով իրենց վերապահված այլ դատավարական իրավունքներից:
Դուք կրում եք օրենքով սահմանված դատավարական պարտականություններ:
Դուք պարտավոր եք Ձեր դատավարական իրավունքներից օգտվել և Ձեր դատավարական պարտականությունները կատարել բարեխղճորեն:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 95 հոդվածի համաձայն՝
1. Պատասխանողը պարտավոր է հայցադիմումը վարույթ ընդունելու մասին որոշումը ստանալուց հետո` երկշաբաթյա ժամկետում, դատարան ուղարկել հայցադիմումի պատասխան: Ելնելով գործի առանձնահատկություններից` դատարանը կարող է սահմանել պատասխան ուղարկելու ավելի երկար ժամկետ կամ պատասխանողի միջնորդությամբ երկարաձգել պատասխանը ներկայացնելու ժամկետը:
2. Հայցադիմումի պատասխանը պետք է պարունակի`
1) դատարանի անվանումը, որտեղ ներկայացվել է հայց
2) հայցվորի անունը, ազգանունը (անվանումը).
3) հայցում ներկայացված յուրաքանչյուր պահանջը ընդունելու կամ դրա դեմ մասնակի կամ ամբողջությամբ առարկելու մասին պատասխանողի դիրքորոշումը: Առարկելու դեպքում պատասխանում մասնավորապես պետք է անդրադարձ կատարվի հետևյալ հարցերին.
ա) հայցի հիմքում ընկած այն փաստերը, որոնք նա չի ընդունում,
բ) արդյոք հայցվորի ներկայացրած փաստերն էական նշանակություն ունեն գործի լուծման համար,
գ) այն փաստերը, որոնք ընկած են առարկությունների հիմքում, և այն ապացույցները, որոնք հաստատում են այդ փաստերից յուրաքանչյուրը` համապատասխան նշումով, թե ինչ փաստի հաստատմանն է այն ուղղված.
4) պատասխանին կցվող փաստաթղթերի և ներկայացվող ապացույցների ցանկը:
3. Պատասխանի հետ պատասխանողը ներկայացնում է նաև`
1) իր տիրապետման ներքո գտնվող բոլոր հնարավոր գրավոր և իրեղեն ապացույցները, որոնք հաստատում են իր պնդած փաստերը, եթե նա կրում է դրանց ապացուցման պարտականությունը, և եթե այդ ապացույցները հնարավոր է կցել պատասխանին.
2) հայցադիմումի պատասխանը և կից փաստաթղթերը հայցվորին և գործին մասնակցող այլ անձանց ուղարկելը հավաստող ապացույցները:
4. Պատասխանը ստորագրում է պատասխանողը կամ նրա ներկայացուցիչը: Ներկայացուցչի ստորագրած պատասխանին կցվում է նրա՝ պատասխանը ստորագրելու լիազորությունը հավաստող փաստաթուղթը:
5. Պատասխան չներկայացնելը դատարանը կարող է գնահատել որպես պատասխանողի կողմից հայցվորի վկայակոչած փաստերի ընդունում:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 79 հոդվածի 6-րդ կետի պահանջներից ելնելով՝ Դուք տեղեկացվում եք վերը նշված նախնական դատական նիստին Ձեր չներկայանալու հետևանքի մասին, իսկ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 1498 հոդվածի 1-ին կետի համաձայն` այն է.
-նախնական դատական նիստի մասին պատշաճ ծանուցված հայցվորի կամ պատասխանողի, ինչպես նաև դատավարության այլ մասնակիցների չներկայանալու դեպքում նախնական դատական նիստը կարող է անցկացվել նրանց բացակայությամբ:
Միաժամանակ, Դուք տեղեկացվում եք, որ Դատարան ուղարկվող փաստաթղթերը պետք է ներկայացվեն նույն դատարանի գրասենյակ` ք. Մարալիկ, Հրանտ Շահինյան 198 հասցեով:
Հիմք ընդունելով վերոգրյալները` խնդրում եմ ներկայանալ և (կամ) ապահովել Ձեր ներկայացուցչի մասնակցությունը գործով նշանակված վերոհիշյալ դատական նիստին:



Դատավորի օգնական՝ Ի.Ափոյան







Հասցե` ՀՀ, Շիրակի մարզ, ք. Մարալիկ, Հ.Շահինյան 198

Հեռ..` +374/242 21898

Էլ. փոստ`