Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում Թիվ ԼԴ2/0526/02/17 ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ԴԵՊՈՆԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ ՀՐԱՊԱՐԱԿԱՅԻՆ ԾԱՆՈՒՑՈՒՄ

20.06.2018

Տիպ` Դատական ծանուցումներ
Հայտատու` ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարան
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 99-րդ հոդվածի 3-րդ մաս

ՊԱՐՈՒՅՐ ՇԱՀՎԵՐԴՅԱՆԻՆ
/Լոռու մարզ, գ. Արդվի, 12 փող., 10 տուն/


ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ԴԵՊՈՆԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ ՀՐԱՊԱՐԱԿԱՅԻՆ ԾԱՆՈՒՑՈՒՄ

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 07.06.2018 թվականի որոշմամբ վարույթ է ընդունվել «Արարատբանկ» ԲԲԸ-ի անունից ներկայացված վերաքննիչ բողոքը ՀՀ Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանի 13.04.2018 թվականի թիվ ԼԴ2/0526/02/17 վճռի դեմ՝ քաղաքացիական գործով ըստ հայցի «Արարատբանկ» ԲԲԸ-ի ընդդեմ Լիլիթ Վերանյանի, Սիրարփի Մատինյանի, Սերժիկ Վերանյանի, Կարեն Վերանյանի, Սուրեն Վերանյանի, Պարույր Շահվերդյանի՝ վարկի գումարը, տոկոսները և տույժերը բռնագանձելու, բռնագանձումը նաև գրավի առարկայի վրա տարածելու պահանջների մասին:
ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանին հայտնի՝ պատասխանող Պարույր Շահվերդյանի՝ Լոռու մարզ, գ. Արդվի, 12 փող., թիվ 10 տուն հասցեով ուղարկված փոստը վերադարձվել է ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարան: Համաձայն ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 99-րդ հոդվածի 3-րդ մասի՝ սույնով ծանուցվում եք, որ ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի՝ վերաքննիչ բողոքը վարույթ ընդունելու մասին որոշումը, դրան ծանոթանալու նպատակով, դեպոնացված է ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանում (հասցե՝ քաղաք Երևան, Գ.Նժդեհի 23, հեռ. 010-448-408 (350)):



ԴԱՏԱՎՈՐԻ ՕԳՆԱԿԱՆ Լ.ՎԱՐԴԱՆՅԱՆ

Հասցե` ք.Երևան, Գարեգին Նժդեհի 23

Հեռ..` 010-448-408/350/

Էլ. փոստ`