Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գառնիկ Պետրոսի Հայրապետյանի գույքի կրկնաճուրդի մասին

09.08.2018

Տիպ` Աճուրդների մասին հրապարակային ծանուցումներ
Հայտատու` Գառնիկ Պետրոսի Հայրապետյանի սնանկության գործով կառավարիչ Սպարտակ Ստեփանյան
Սնանկության մասին ՀՀ օրենքի 76 հոդված


ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
2018թ-ի օգոստոսի 1-ին Գառնիկ Պետրոսի Հայրապետյանի գույքի կրկնաճուրդը հայտ չլինելու պատճառով հայտարարվում է չկայացած:
2018թ-ի օգոստոսի 24-ին ժամը 12-ին Գառնիկ Պետրոսի Հայրապետյանի սնանկության գործով կառավարիչ Սպարտակ Ստեփանյանի կողմից ՀՀ Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի շենքում /ք. Մեղրի, Զ. Անդրանիկի 24/1/ կանցկացվի սեփականության իրավունքով Գառնիկ Պետրոսի Հայրապետյանին պատկանող գույքի բաց դասական եղանակով կրկնաճուրդը մեկ լոտով.
Լոտ 1. ՀՀ Սյունիքի մարզ, ք. Կապան, Լեռնագործների փողոց թիվ 3/5 հասցեի անշարժ գույքը` Սրճարանը/հողամասի մակերեսը-0,0289հա, շինության մակերեսը-448,4քմ, արտաքին պատերը` քարե, միջհարկային ծածկը` ե/բ, հարկայնությունը` 2-կիսանկուղ և 1 հարկ, դռները` փայտե մետաղապլաստե շրջանակներով, պատուհանները` փայտե շրջանակներով, սանհանգույցի պատերը ներկած, հատակը սալիկապատ/-մեկնարկային գինը 24.377.510 ՀՀ դրամ:
Աճուրդին մասնակցելու համար պետք է ներկայացվեն.
-Ֆիզիկական անձի դեպքում անձնագրի պատճենը, իսկ իրավաբանական անձանց և անհատ ձեռնարկատերերի դեպքում դրանց պետական գրանցումը հավաստող փաստաթղթերի պատճեները,
- Աճուրդի մասնակցության վճարի և նախավճարի վճարումը հավաստող փաստաթղթերը:
Մասնակցության վճարը և նախավճարը կազմում են տվյալ լոտի մեկնարկային գնի համապատասխանաբար 1%-ը և 5%-ը:
Աճուրդի մասնակցության վճարը և նախավճարը պետք է վճարվի կանխիկ կամ փոխանցումով Արդշինինվեստ բանկի Կապանի մասնաճյուղում Գառնիկ Պետրոսի Հայրապետյանի սնանկության 2470805210620000 հատուկ հաշվին մինչև աճուրդին նախորդ օրը ներառյալ:
Աճուրդին մասնակցել ցանկացողները աճուրդի անցկացման օրվան նախորդ 5 օրվա ընթացքում ընդհուպ մինչև աճուրդին նախորդող օրվա ժամը 16:00-ն կարող են հայտ ներկայացնել ՀՀ Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի հասցեով` ք. Մեղրի, Զ. Անդրանիկի 24/1:
Աճուրդում հաղթող մասնակից է համարվում աճուրդում առավել բարձր գին առաջարկած մասնակիցը:
Լոտերն ուսումնասիրել, ինչպես նաև աճուրդի կանոնակարգին ծանոթանալ ցանկացողները ցանկացած ժամանակ կարող են ներկայանալ ք. Կապան Բաղաբերդ 8 հասցեն, կամ զանգահարել 094 094 554 հեռախոսահամարով:

Հասցե` ՀՀ Սյունիքի մարզ քաղ Կապան, Բաղաբերդի 8/42

Հեռ..` +37494094554

Էլ. փոստ`