Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում Թիվ ԵԱՔԴ/0856/02/16 քաղաքացիական գործով դատական ծանուցագիր

06.09.2018

Տիպ` Դատական ծանուցումներ
Հայտատու` Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարան
Քաղաքացիական դատավարության օրենսգրքի 95-րդ հոդվածի 1-ին մասով

Գործ հա. ԵԱՔԴ/0856/02/16
Հայցվոր՝ Լիանա Իսրայելյանին


Որպես հայցվոր կողմ, 2018 թվականի դեկտեմբերի 07-ին, ժամը 11:00-ին, հրավիրվում եք Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարան դատական նիստի` դատավոր Հ.Զարգարյանի վարույթում գտնվող թիվ ԵԱՔԴ/0856/02/16 քաղաքացիական գործով ըստ հայցի Լիաննա Լիպարիտի Իսրայելյանի ընդդեմ Հայկուհի Մերուժանի Հովհաննիսյանի՝ պատճառված վնասները հատուցելու պահանջի մասով:
Հաշվի առնելով վերգրյալը խնդրում ենք ողջամիտ ժամկետներում Դատարանին տրամադրել պատասխանողի ճշգրտված կամ նոր հասցեն (այդպիսին առկա լինելու դեպքում) կամ արտահայտեք Ձեր դիրքորոշումը սույն հարցի կապակցությամբ:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 79-րդ հոդվածի 6-րդ կետի պահանջներից ելնելով` Դուք տեղեկացվում եք վերը նշված դատական նիստին Ձեր չներկայանալու հետևանքի մասին, իսկ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 118-րդ հոդվածի 2-րդ կետի համաձայն` այն է.
Դատական նիստի ժամանակի և վայրի մասին պատշաճ ձևով տեղեկացված կողմի չներկայանալն արգելք չէ գործի քննության համար:
Միաժամանակ, Դուք տեղեկացվում եք, որ ՀՀ Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարան ուղարկվող փաստաթղթերը պետք է ներկայացվեն նույն դատարանի գրասենյակ` ք. Երևան, Օտյան 53/2 հասցեով:
Տեղեկացվում եք նաև, որ դատական նիստը կայանալու է Դատարանի նստավայրում, այն է ՝ ՀՀ, ք. Երևան, Օտյան 53/2:
Հիմք ընդունելով վերոգրյալները` խնդրում եմ ներկայանալ և (կամ) ապահովել Ձեր ներկայացուցչի մասնակցությունը գործով նշանակված վերոհիշյալ դատական նիստին:

Հասցե` ք. Երևան, Օտյան փող. 53/2

Հեռ..` 74 28 30

Էլ. փոստ`