Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում Թիվ ԵԿԴ/0006/02/18 քաղաքացիական գործով դատական ծանուցագիր

14.09.2018

Տիպ` Դատական ծանուցումներ
Հայտատու` Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարան
ՀՀ Քաղաքացիական դատավարության օրենսգրքի 95-րդ հոդված

Գործ հա. ԵԿԴ/0006/02/18
Հայցվոր կողմ` «Տեմպո Լիբերո» ՍՊԸ-ին
Պատասխանող՝ «Էն ՈՒԱՅ ՍԹԱՅԼ» ՍՊԸ-ին

Որպես հայցվոր և պատասխանող կողմ, 2018 թվականի դեկտեմբերի 06-ին, ժամը 10:30-ին, հրավիրվում եք Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարան դատական նիստի` դատավոր Հ.Զարգարյանի վարույթում գտնվող թիվ ԵԿԴ/0006/02/18 քաղաքացիական գործով ըստ հայցի` «Տեմպո Լիբերո» ՍՊԸ-ի հայցին ընդդեմ «ԷՆ ՈՒԱՅ ՍԹԱՅԼ» ՍՊԸ-ի՝ գումարի բռնագանձման պահանջի մասին:
Հաշվի առնելով վերգրյալը խնդրում ենք ողջամիտ ժամկետներում Դատարանին տրամադրել պատասխանողի ճշգրտված կամ նոր հասցեն (այդպիսին առկա լինելու դեպքում) կամ արտահայտեք Ձեր դիրքորոշումը սույն հարցի կապակցությամբ:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 79-րդ հոդվածի 6-րդ կետի պահանջներից ելնելով` Դուք տեղեկացվում եք վերը նշված դատական նիստին Ձեր չներկայանալու հետևանքի մասին, իսկ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 118-րդ հոդվածի 2-րդ կետի համաձայն` այն է.
Դատական նիստի ժամանակի և վայրի մասին պատշաճ ձևով տեղեկացված կողմի չներկայանալն արգելք չէ գործի քննության համար:
Տեղեկացվում եք , որ դատական նիստը կայանալու է Դատարանի նստավայրում, այն է ՝ ՀՀ, ք. Երևան, Օտյան 53/2:
Հիմք ընդունելով վերոգրյալները` խնդրում եմ ներկայանալ և (կամ) ապահովել Ձեր ներկայացուցչի մասնակցությունը գործով նշանակված վերոհիշյալ դատական նիստին:

Հասցե` ք.Երևան, Օտյան 53/2

Հեռ..` 74 28 30

Էլ. փոստ`