Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում Թիվ ԵԿԴ/4452/02/16 քաղաքացիական գործով դատական ծանուցագիր

14.09.2018

Տիպ` Դատական ծանուցումներ
Հայտատու` Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարան
ՀՀ Քաղաքացիական դատավարության օրենսգրքի 95-րդ հոդված

Գործ հա. ԵԿԴ/4452/02/16
Պատասխանողներ` «Իրավունք Մեդիա» ՍՊԸ-ին, Անկախ լրագրողների ցանց» ՀԿ-ի, «Մելտեքս» ՍՊԸ-ի, «Թերթ Էյ Էմ» ՍՊԸ-ի, «168 ժամ» ՍՊԸ-ի


Որպես պատասխանող կողմ, 2018 թվականի դեկտեմբերի 07-ին, ժամը 14:45-ին, հրավիրվում եք Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարան դատական նիստի` դատավոր Հ.Զարգարյանի վարույթում գտնվող թիվ ԵԿԴ/4452/02/18 քաղաքացիական գործով ըստ հայցի` Տիգրան Սարգսյանի հայցին ընդդեմ «Իրավունք Մեդիա» ՍՊԸ-ի, « Անկախ լրագրողների ցանց» ՀԿ-ի, «Մելտեքս» ՍՊԸ-ի, «Թերթ Էյ Էմ» ՍՊԸ-ի, «168 ժամ» ՍՊԸ-ի և Աշոտ Գրիգորյանի ՝ զրպարտություն համարվող տվյալների հերքման, պատճառված վնասի հատուցման պահանջների մասին գումարի բռնագանձման պահանջի մասին:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 79-րդ հոդվածի 6-րդ կետի պահանջներից ելնելով` Դուք տեղեկացվում եք վերը նշված դատական նիստին Ձեր չներկայանալու հետևանքի մասին, իսկ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 118-րդ հոդվածի 2-րդ կետի համաձայն` այն է.
Դատական նիստի ժամանակի և վայրի մասին պատշաճ ձևով տեղեկացված կողմի չներկայանալն արգելք չէ գործի քննության համար:
Տեղեկացվում եք , որ դատական նիստը կայանալու է Դատարանի նստավայրում, այն է ՝ ՀՀ, ք. Երևան, Օտյան 53/2:
Հիմք ընդունելով վերոգրյալները` խնդրում եմ ներկայանալ և (կամ) ապահովել Ձեր ներկայացուցչի մասնակցությունը գործով նշանակված վերոհիշյալ դատական նիստին:

Հասցե` ք.Երևան, Օտյան 53/2

Հեռ..` 74 28 30

Էլ. փոստ`