Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում Թիվ ԵԴ/0719/02/18 քաղաքացիական գործով դատական ծանուցագիր

09.10.2018

Տիպ` Դատական ծանուցումներ
Հայտատու` Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարան
ՀՀ Քաղաքացիական դատավարության օրենսգրքի 95-րդ հոդված

Գործ հա. ԵԴ/0719/02/18
Պատասխանող՝ «Մ.Լ.Ն» ՍՊԸ-ին
/Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Սարյան 24/

Դուք, որպես պատասխանող կողմ 2018 թվականի դեկտեմբերի 04-ին, ժամը 11:00-ին, հրավիրվում եք Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարան դատական նիստի` դատավոր Հ.Զարգարյանի վարույթում գտնվող թիվ ԵԴ/0719/02/18 քաղաքացիական գործով ըստ հայցի`«Արսանա» ՓԲ ընկերության ընդդեմ «Մ.Լ.Ն Ֆարմ» ՍՊ ընկերության` ապրանքային նշանի օգտագործումն արգելելու պահանջի մասին:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 79-րդ հոդվածի 6-րդ կետի պահանջներից ելնելով` Դուք տեղեկացվում եք վերը նշված դատական նիստին Ձեր չներկայանալու հետևանքի մասին, իսկ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 118-րդ հոդվածի 2-րդ կետի համաձայն` այն է.
Դատական նիստի ժամանակի և վայրի մասին պատշաճ ձևով տեղեկացված կողմի չներկայանալն արգելք չէ գործի քննության համար:
Տեղեկացվում եք , որ դատական նիստը կայանալու է Դատարանի նստավայրում, այն է ՝ ՀՀ, ք. Երևան, Օտյան 53/2:
Հիմք ընդունելով վերոգրյալները` խնդրում եմ ներկայանալ և (կամ) ապահովել Ձեր ներկայացուցչի մասնակցությունը գործով նշանակված վերոհիշյալ դատական նիստին:

Հասցե` ք.Երևան, Օտյան 53/2

Հեռ..` +374 10 74 28 30

Էլ. փոստ`